Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մերձմոսկվայում տեղի ունեցած վթարի գործով մեղադրյալ Հրաչյա Հարությունյանին տեսակցելու նպատակով Մոսկվա մեկնած ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանն արդեն վերադարձել է: Նա լրագրողներին հայտնեց, որ այնտեղ ունեցել է մի շարք հանդիպումներ, իսկ վերջին հանդիպումը եղել է Հրաչյա Հարությունյանի հետ:
Օմբուդսմենի խոսքերով` մեր հայրենակիցը ծանր վիճակում էր. բացի կոտրվածքներից, նաեւ հայտնվել է ծանր հոգեբանական կացության մեջ: Կարեն Անդրեասյանը հենց դրանով է բացատրում Հարությունյանի` ցուցմունք տալուց հրաժարվելը:
Օմբուդսմենը նշեց, որ Հարությունյանը 3 փաստաբան ունի, եւ տարվում են աշխատանքներ, որպեսզի նրա պաշտպանությունը ստանձնի Ռուսաստանի ամենահայտնի փաստաբաններից մեկը` Ռուբեն Մարգարյանը:
Իսկ թե ինչու էին նրան խալաթով տարել դատարան, կպարզի քննությունը:
Կարեն Անդրեասյանը նաեւ նշեց, որ Հարությունյանի արտահանձնումը հնարավոր կլինի միայն դատավճռից հետո: Այս պահին ՄԻՊ-ը կարեւորում է արդարադատության առկայությունը եւ Հարությունյանի վիճակի բարելավումը:
Անդրեասյանը նաեւ ասաց, որ Հրաչյա Հարությունյանը 6 հոգանոց խցում է եղել: