|
Փոխարժեքներ
23 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Հայաստանը կարող է պարտք ունենալ ՀԱՊԿ անդամավճարների գծով և չվճարել այն երկու տարի. այժմ առկա է 2024 թվականի պարտքը, որը վճարելու ժամկետը կլրանա 2025 թվականի վերջին։ Վերոնայի XVII Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը:
«Երկու տարի Հայաստանը կարող է չվճարել այդ պարտքը։ Հետագայում կկայացվեն համապատասխան որոշումներ», - զգուշացրել է Պանկինը։
Նրա խոսքով` իրականում դա ինչ-որ արտառոց բան չէ: ՀԱՊԿ ցանկացած անդամ կարող է պարտքեր կուտակել։ Եղել են դեպքեր, երբ այլ երկրներ նույնպես պարտք են ունեցել։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Հայաստանը դադարել է ներդրումը կատարել կազմակերպության բյուջեում և ներկայացուցիչներ ուղարկել կազմակերպության միջոցառումներին և վարժանքներին: Դեկտեմբերի 4-ին Փաշինյանն ասաց, որ Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ գնալով ավելի դժվար է դառնում, եթե չասենք՝ անհնար: