|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Մինսկի խմբի շրջանակներում ահռելի միջնորդական փորձ է կուտակվել: Հաշվի առնելով ղարաբաղյան թեմայի նրբությունը, առկա ձեւաչափը փոխելու յուրաքանչյուր փորձ կարող է հանգեցնել բանակցային գործընթացի ջրման, ինչպես նաեւ կարող է կողմերի դիրքորոշումները վերադարձնել նախկին դիրքեր»:
Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության բանակցային ձեւաչափի փոփոխությանը, մասնավորապես՝ բանակցություններին Գերմանիային եւ Թուրքիային ներգրավելու խնդրին, ադրբեջանական ԱՊԱ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:
Կարասինը նաեւ ընդգծել է, որ բանակցային ողջ գործընթացում կարեւոր նշաձողեր են 1994-ին կրակի դադարեցումը եւ հրադադարի ռեժիմի ամրապնդումը 1995-ին, որն ընդունվել է Ռուսաստանի անմիջական միջնորդությամբ: