Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Թուրքական հետախուզության անցյալը, որը սկիզբ է առնում ուշ Օսմանյան կայսրությունից եւ ժամանակակից բարդ գործողությունների տեսքով հասել է մեր օրերը, արտացոլում է երկրի բարդ պատմությունը որպես ամբողջություն: Թուրքական հետախուզական համայնքը սկիզբ է առել 1299 թ-ից, երբ ստեղծվեցին Օսմանյան կայսրության առաջին վարչական մարմինները: Կայսրության հետախուզական ապարատը հիմնականում կենտրոնացած էր ընդհանուր կառավարման վարչությունում, որը հայտնի էր որպես Դիվան-ի հումայուն քալեմի (կայսերական գրասենյակ), որը հիմնականում ղեկավարում էր արտասահմանյան տերությունների եւ ներքին սպառնալիքների մասին տեղեկատվության հավաքագրումը: Օսմանյան կայսրության մայրամուտին տարբեր սուլթաններ փորձեր էին անում բարեփոխել եւ ավելի արդյունավետ դարձնել հետախուզական ծառայությունները։ Ներկայիս թուրքական հետախուզութայն առաջին իրական նախորդը Yıldız (աստղ) կազմակերպությունն էր (1880-1908) սուլթան Աբդուլ Համիդ երկրորդի օրոք: Երիտթուրքական վարչակարգի օրոք նրա իրավահաջորդը դարձավ Teşkilât-ı Mahssasa-ն (հատուկ կազմակերպություն) Էնվերի ղեկավարությամբ, որի գործունեությունը հիմնականում ապակենտրոնացված բնույթ էր կրում՝ քայքայվող կայսրության ողբերգական իրողություններին համապատասխան։
Օսմանյան կայսրության փլուզումից մինչեւ հանրապետության կազմավորումը (1918-1923) հետախուզական գործունեության առաջնահերթությունը դառնում են օպերատիվ խնդիրները, քանի որ տարբեր հետախուզական ստորաբաժանումներն առաջին հերթին կենտրոնացած էին ներքին կոնսոլիդացիայի եւ արտքին անվտանգության խնդիրների լուծման ու ուժ ստացած քեմալական վարչակարգի սպառնալիքների վրա: Թուրքիայի անցումը հանրապետության, բնականաբար, հանգեցրեց հետախուզական ծառայությունների գործունեության վերափոխմանը, որոնցից ամենակարեւորը հետախուզական գործողությունների ինստիտուցիոնալացումն է: 1926 թ-ին հիմնադրվում է Millî Emniyet Hizmeti Riyâseti (M. E. H. / MAH) 1926 թ-ին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ղեկավարությամբ, որը կենտրոնացնում էր հետախուզական տվյալների հավաքումը եւ անվտանգութայն ծառայության գործողությունները, սակայն ուշադրության կենտրոնում ակնհայտորեն մնում էին ներքին անվտանգության հարցերը։ Երբ հանրապետությունը հենարան ձեռք բերեց 1923-1947 թթ-ին, հետախուզական ապարատը սկսեց ավելի հստակ ուրվագծեր ձեռք բերել: Այդ դարաշրջանը նշանավորվեց նոր հիմնադրված պետության ամրապնդման եւ փոփոխվող միջազգային իրադրության բարդությունները հաղթահարելու ջանքերով, մասնավորապես՝ Թուրքիային Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ ներքաշելու բազմաթիվ փորձերով։
Սառը պատերազմի տարիներին Թուրքիայի հետախուզական հնարավորությունները զգալիորեն ընդլայնվեցին եւ հարմարեցվեցին այդ ռազմավարական կարիքները բավարարելու համար։ Այս դարշրջանը դրեց նոր մարտահրավերներ եւ պահանջեց ռազմավարական փոփոխություններ հետախուզական գործունեության մեջ: Թուրքիան, որը գտնվում էր Արեւմտյան բլոկի եւ Խորհրդային Միության միջեւ, պետք է կառավարեր իր արտաքին քաղաքականությունը՝ ուշադիր հետեւելով ինչպես ներքին, այնպս էլ արտաքին սպառնալիքներին: Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ին անդամակցելը հնարավորություն տվեց սովորելու նոր հնարավորությունների, ռեսուրսների եւ համագործակցության, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների եւ Կենտրոնական հետախուզական վարչության հետ: Այս գործընթացի գագաթնակետը 1965 էր, երբ MAH -ը զգալի փոփոխությունների ենթարկվեց եւ վերածվեց ներկյիս անունով հայտնի ազգային հետախուզական կազմակերպության (Milli Istihbarat Teşkilatı, MIT):Այս փոփոխությունները ներկայացնում էին հետախուզության առաջնահերթությունների ռազմավարական հստակեցում՝ ներքին անվտանգության ոլորտում հնրապետության աճող պահանջները եւ արտաքին քաղաքական նպատակները բավարարելու համար: Նորաստեղծ MIT-ը սկսեց պատասխանատու լինել ներքին եւ արտաքին հետախուզական տեղեկատվության հավաքագրման եւ վերլուծության, ինչպես նաեւ ներքին անվտանգության եւ ռազմական համակարգման համար, ինչը զգալի եւ երկարատեւ ազդեցություն ունեցավ հետախուզական կազմակերպության վրա մինչեւ 21-րդ դարը, քանի որ MIT-ի ղեկավարությունը գերակշռում էր ռազմակն սպաներին:
Գաղտնի գործողությունները նորություն չեն Թուրքիայի արտաքին եւ անվտանգության քաղաքականության համար։ Նման գործողությունների վաղ օրինակներից մեկը կարելի է տեսնել Բուլղարիայի դեմ ռազմական հետախուզության եւ MAH-ի գործունեության մեջ: Իհարկե, ակտիվ գործողություններ են իրականացվել նաեւ Հունաստանի նկատմամբ 1953-1970 թթ-ին՝ Կիպրոսի հակամարտության ժամանակ։ Այդ ժամանակշրջանը նշանավորվեց Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում թուրքական հետախուզության գաղտնի գործունեության ռազմավարական օգտագործմամբ։ Այս դեպքն ընդգծում է գաղտնի հետախուզական գործողությունների աճող դերը Թուրքիայի սահմանների անմիջական հարեւանությամբ, ինչը Թուրքերը համարում էին գրեթե ներքին հարց՝ մատնանշելով գաղտնի գործողությունների օգտագործման վաղեմի ավանդույթները Թուրքիայի ժամանակակից արտաքին քաղաքականության մեջ: Սառը պատերազմի տարիներին նրա հետախուզական հնարավորությունները զգալիորեն ընդլայնվեցին՝ հարմարվելով ռազմավարական կարիքները բավարարելու համար։
Սառը պատերազմի ավարտին գլոբալ աշխարհաքաղաքական լանդշաֆտը կտրուկ փոփոխությունների ենթարկվեց, ինչպես նաեւ թուրքական հետախուզության ուղղվածությունը։ 1990-ականների սկզբին Խորհրդային Միության փլուզումը եւ նոր միջազգային դինամիկայի ի հայտ գալը պահանջում էին վերագնահատում եւ անցում հետախուզական գործողությունների: Թուրքիայի արտաքին քաղաքականությունն այս ժամանակահավածում հարմարվեց այս նոր մարտահրավերներին եւ հնարավորություններին՝ արտացոլելով փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը, ինչը կանխորոշեց ակտիվ միջամտությունը, մասնավորապես, Կովկասի (Չեչնիա, Լեռնային Ղարաբաղ) եւ փլուզված Հարավսլավիայի (Բոսնիա եւ Հերցեգովինա, Կոսովո) հակամարտություններին:
1990-ական թվականները նշանավորվեցին Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության վերելքով, որն իր մասին ակտիվորեն հայտարարեց 1984 թ-ին։ Թուրքական հետախուզական համայնքի կենտրոնցվածությունը ներքին սպառնալիքների վրա չի բացառել երկրի սահմաններից դուրս գործողությունները, ինչը վառ դրսեւորվեց քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի «որսի» մեջ, որն ի վերջո առեւանգվեց 1999 թ-ին Նայրոբիում (տես, Vpoanalytics «Վերադարձ դեպի Misak-ı Milli. «քրդական գործոնը» Թուրքիայի նախագահ Էրդողանի էքսպանսիոնիստական նկրտումներում» հոդվածը - ԳՄ): Ինչպես եւ ՆԱՏՕ-ի մյուս անդամները, Թուրքիան եւս բախվել է անվտանգության ոլորտում զգալի փոփոխությունների՝ 2001 թ-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչություններից եւ Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի առաջին կիրառումից հետո: Չնայած ահաբեկչության դեմ պայքարում զգալի փորձին՝ 2001-2020 թթ-ին նկատվել է ահաբեկչական եւ ասիմետրիկ սպառնալիքների աճ: Սա պահանջում էր փոփոխություններ հետախուզական համայնքում, ինչը էապես ազեց Էրդողանի կառավարության արտաքին քաղաքականության վրա եւ հանգեցրեց ավելի սերտ փոխգործակցության ահաբեկչութայն դեմ պայքարի գլոբալ նախաձեռնությունների հետ: Այս վերափոխման մեջ կարեւոր դեր է խաղացել MIT-ը, ինչպես նաեւ անվտանգության եւ հետախուզության այլ ծառայություններ, ինչպիսիք են գլխավոր շտաբը, ներքին գործերի նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը եւ հասարակական կարգի եւ անվտանգության հարցերով փոխնխարարը (KDGM): Նրանց հարմարվողական դերերն ու ներդրումն արտացոլում են թուրքական անվտանգության համակարգի առջեւ ծառացած ներքին եւ միջազգային փոփոխվող մարտահրավերները: Հենց այս պատմական համատեքստն է, որ թույլ է տալիս հասկանալ թուրքական հետախուզության հետագա զարգացումը եւ դրա ավելի լայն հետեւանքները:
Անցումային շրջան եւ բարեփոխում. Հաքան Ֆիդանի դարաշրջան
Էրդողանի հայտնի աջակից Հաքան Ֆիդանի նշանակումը ի սկզբանե լուրջ փոփոխությունների նշան չէր թվում։ Չնայած այն հանգամանքին, որ MIT-ը կառուցվածքային առումով պաշտպանության նախարրության մաս չէր կազմում, պատմականորեն գրեթե բոլոր բարձրագույն ղեկավարությունները համալրվել են ռազմական գերատեսչություններից: Սակայն Ֆիդանի տեսակետները բնութագրվում են որոշ նորամուծություններով։ Այսպես, նրա 1999 թ-ի իր մագիստրոսական թեզում թուրքական հետախուզական համայնքը համեմատվել է Միացյալ Նահանգների եւ Միացյալ Թագավորության հետախուզական համայնքի հետ։
Ֆիդանը սկսեց վերակազմավորվել 1999 թ-ի իր պլանի համաձայն եւ MIT-ը դրեց Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնգիծ, ինչը հանգեցրեց 2012 թ-ին ռազմական հետախուզության գործառութներով օտարերկրյա գործողությունների դեպարտամենտի ստեղծմանը: 2014 թ-ն Թուրքիայի ազգային մեծ ժողովը ընդունեց մի օրենք, որը MIT-ին տալիս էր ավելի մեծ ինքնավարություն եւ վերակազմավորւմ էր իր հաշվետվութույնների կառուցվածքը, ինչը նպաստեց հետախուզական կազմակերպության դուրս գալուն զինվորականների «ստվերից»: Նա պաշտոնապես ստացել է արտասահմանում տեղեկատվություն հավաքելու ավելի լայն լիազորություններ։ Բացի այդ, ձեռնարկվել են թափանցիկության եւ հաշվետվողականության միջոցառումներ՝ իշխանության չարաշահումները կանխելու համար: Կարեւոր օրենսդրական միջոց էր ներքին գործերի նախարարույունում անկախ գլխավոր տեսուչի պաշտոնի ստեղծումը,ինչը թույլ տվեց անցկացնել ներքին հետաքննություններ եւ վերահսկել գերատեսչության գործունեությունը իրավական եւ էթիկական չափանիշներին համապատասխան: Այս վերահսկողությունը ներառում էր նաեւ խորհրդարանական հանձնաժողովների ստեղծում, որոնք նախատեսված էին MIT-ի գործունեությունը վերահսկելու համար: Առաջին անգամ ընտրված քաղաքացիական հանձաժողովները դեր են խաղացել հետախուզության վերահսկման գործում՝ վերանայելով եւ գնահատելով MIT-ի գործունեությունը, ուսումնասիրելով դրա բյուջեն եւ հնարավորություն ընձեռելով հանրային բանավեճի հետախուզական հարցերի շուրջ:
Էրդողանը հորական կողմից քուրդ Ֆիդանին հանձնարարեց «հատուկ առաջադրանքներ», որոնց մասին չգիտեին անգամ նախարարների կաբինետի նախարարները։ Սա բացատրում է, թե ինչու է Էրդողանը ժամանակին նրան անվանել «իմ գաղտնիքների պահապան... պետական գաղտնիքների պահապան»: Այդ խնդիրները ներառում էին, մասնավորապես, գաղտնի բանակցություններ արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ Օսլոյում եւ Իմրալիում 2006-2011ին: Չնայած վերելքներին եւ անկումներին՝ այս բանակցությունները, ի վերջո, հանգեցրին Օջալանի պատմական հայտարարությանը 2013 թ-ի մարտին եւ «կարգավորման գորընթացի» (Çözüm Süreci) մեկնարկին: Դա Անկարայի բավական հավակնոտ (թեկուզ եւ անհաջող) փորձ էր լուծել քրդական բազմամյա խնդիրը բանակցությունների, այլ ոչ թե զինված պայքարի միջոցով, եւ ահա մենք տեսնում ենք նոր մայրամուտ (տես՝ vpoanalytics20241106 - Քրդական հարցի եզրերը Թուրքիայում. բանակցային ռեւերանսներ եւ Անկարայի ահաբեկչություն հոդվածը - ԳՄ)։
Բայց Ֆիդանը զբաղված էր ոչ միայն խաղաղ բանակցություններով։ 2011-ին Սիրիայում քաղաքացիական պատերազմ սկսվեց, որը, ըստ ԿՀՎ նախկին տնօրենի, շատ արագ վերածվեց «աշխարհաքաղաքական Չեռնոբիլի», երբ տարբեր պետական եւ փչ պետական սուբյեկտներ խառնվեցին մահացու պայքարին: Այն բանից հետո, երբ Էրդողանի հրապարակային դիմումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին բարեփոխումների եւ հաշտեցման կոչով (որը ենթադրում էր կառավարության դե ֆակտո անցում «մուսուլման եղբայրների» վերահսկողության տակ) փակուղի մտավ, Անկարան որոշեց աջակցել «սիրիական ազատ բանակի» գրոհայիններին՝ Ասադի ռեժիմը տապալելու նպատակով: ԿՀՎ-ի հետ «համահեղինակությամբ» թուրական հատուկ ծառայությունները զենք եւ գումար են մատակարարել, վերապատրաստել ահաբեկչական խմբավորումներին, ինչպիսիք են «ահրար աշ-շամը» կամ «սուլթան մուրադի բրիգադը»: «Ապստամբները», թեեւ շատ ավելի մարտունակ էին, քան ՍԱԲ-ը, հիմնականում բաղկացած էին կոշտ գծի կողմնակիցներից, որոնք համագործակցում էին «ալ-քաիդայի» հետ։
«Ապստամբներին» համակողմանի աջակցություն է ցուցաբերվել MIT-ի հասարկությունից գաղտնի՝ Էրդողանի գիտությամբ։ Չնայած բոլոր ջանքերին՝ գաղտնի գործողությունները, ի վերջո, փաստաթղթավորվեցին եւ հրապարակվեցին ավելի ուշ դրա համար ձերբակալված լրագրողների կողմից: Մամուլի այս արտահոսքերը դատարկ տեղում չեն առաջացել, դրանք կապված են եղել Էրդողանի եւ քեմալականների դեմ պայքարի գծով նրա նախկին դաշնակցի՝ վերջերս Փենսիլվանիայում մահացած Ֆեթուլլահ Գյուլենի միջեւ կուլիսային պայքարի հետ: Նրանց հրապարակային պայքարի առաջին բռնկումները 2013 թ-ին Գեզի զբոսայգում տեղի ունեցած բողոքի ցույցերն ու 2014 թ-ին կոռուպցիոն սկանդալներն էին։
Շարունակելի
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի