|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ղարաբաղյան պատերազմում գործադրվել է ոչ միայն թուրքական հետախուզությունը, այլ ամբողջ Թուրքիան: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հայտարարությունը, որ թուրքական հետախուզությունը մասնակցում է Լեռնային Ղարաբաղում գործողություններին:
«Խոսքը վերաբերում է առանձին թուրքական ստորաբաժանումներին: Ղարաբաղում Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմական գործողությունների կառավարումը գրեթե բացակայում է, սակայն կա Թուրքիայի Գլխավոր շտաբի կառավարումը, որն օգտագործում է վարձկաններին առաջադրված խնդիրները լուծելու համար»,-նշել է Հովհաննիսյանը: