Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը տարածաշրջանի իրավիճակի հետ կապված պատասխանել է լրագրողների հարցերին։
Թուրքական TRT–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, թե իրենք ԱՄՆ–ին եւ մյուս գործընկերներին հայտնել են, որ Իսրայել–Պաղեստին տբյալ պահի լարվածության մեջ Իսրայելը ողջամիտ չի գործում եւ ցանկանում է վրեժխնդիր լինել։ «Այդ ամենը թե իրենց, թե տարածաշրջանին մեծ ողբերգությունների համար ճանապարհ կբացեն։ Այդ իսկ պատճառով, մենք, որպես ողջամիտ կողմեր, պետք է ամենաճիշտ խորհուրդները տանք»,–ասել է Հաքան Ֆիդանը։
«Այս պահին Իսրայելի միտքը հակված է պատերազմի։ իսրայելը բղավում է, որ ոչ մեկ չխառնվի Գազզայում իր գործողություններին, որից հետո կզբաղվի Լիբանանի Հզբոլլահով, այնուհետ Իրանով։
Իսրայելում մի խումբ կա, որ հավատում են, թե երբ Իսրայելը պատերազմի մեջ մտնի Իրանի հետ, ԱՄՆ–ն Իսրայելի կողքին կլինի։ Հուսով ենք, որ ԱՄՆ–ը նման զարգացում չի ուզում եւ կգնա լարվածությունը թուլացնելու ճանապարհով»,–ասել է Ֆիդանը։
Ֆիդանը հիշեցրել է, որ տարածաշրջանում ԱՄՆ հոգեբանական առավելությունը զգալիորեն խախտվել է։