կարևոր
331 դիտում, 10 ժամ առաջ - 2024-12-04 13:03
Քաղաքական

Հայաստանն ընկել է «խորվաթական» փոսը

Հայաստանն ընկել է «խորվաթական» փոսը
Ժամանակակիցների համար այնքան էլ հեշտ չէ վերլուծել եւ գնահատել իրական ժամանակում տեղի ունեցող իրադարձությունները: Դրա համար պետք է սպասել, դիտել միտումները եւ միայն դրանից հետո եզրակացություններ անել։ Այս մոտեցումը կիրառելի է հետխորհրդային տարածքի հակամարտությունների, մասնավորապես հայ-ադրբեջանական հակամարտությունների նկատմամբ։ Հոկտեմբերի 13-ին Բաքվում Cop 29 կլիմայական համաժողովի ժամանակ ելույթ է ունեցել Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը: Նա այս համաժողովի ամենանշնավոր եւ կարեւոր մասնակիցը չէր։ Այնուամենայնիվ, Խորվաթիայի կառավարության ղեկավարի մասնակցությունը Բաքվում կայացած խորհրդաժողովին յուրատեսակ ամրապնդում էր այդ բալկանյան երկրի «ձեռքբերումներն» Անդրկովկասյան ուղղությամբ, այն է՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Շատերի համար Խորվաթիան ավելի շատ կապված է ֆուտբոլի եւ առողջարանների հետ։ Իսկ քաղաքականության մեջ Բալկանյան այդ երկիրն ավելի շուտ պետք է ասոցացվի միաբեւեռ աշխարհի հետ։ Նորագույն Խորվաթիան, եթե կարելի է այդպես ասել, ստեղծվել է էթնիկ զտումների միջոցով։ Համակողմանի աջակցություն ցուցաբերող Արեւմուտքի հովանավորության, ինչպես նաեւ Սերբիայի նախագահ Սլոբոդան Միլոշեւիչի՝ միջազգային պատժամիջոցների պատճռով խորվաթ եւ բոսնիացի սերբերին աջակցելուց հրաժարվելու շնորհիվ՝ Խորվաթիան 1995ին խախտեց հրադադարի ռեժիմը, երբ ՄԱԿ-ի խաղաղապահների ներկայությամբ (sic!) իրականացրեց «փոթորիկ» գործողությունը, որի ընթացքում ոչնչացվեց Բելգրադի կողմից դավաճանված Սերբական Կրաինա Հանրապետությունը, եւ հազարավոր սերբեր (մոտ 280,000 մարդ), որոնք համաձայն չէին Զագրեբի, Բելգրադի եւ Արեւմուտքի պայմաններին, ստիպված էին փախչել Սերբական Հանրապետություն (այժմ՝ Բոսնիա եւ Հերցեգովինայի կազմում) եւ Հարավսլավիա։ Կարեւոր է նշել, որ Խորվաթիայում 1991-1995 թթ-ին պետությունը բացահայտ հերոսացրեց ուստաշին՝ նացիստական աջակցողներին, երկիրն ուներ ավտորիտար ռեժիմ, եւ քարոզչության մեջ օգտագործվել է այն թեզը, որ սերբերն եկվորներ են, որոնք 16 - րդ դարում փախել են բնիկ խորվաթական հողեր օսմանցի թուրքերից: 1991-1995ականների պատերազմի արդյունքում, որը Զագրեբում անվանվեց Հայրենական, Խորվաթիայի բնակչության կազմում սերբերի 12% - ից նվազեց 4% - ի: Սերբերի դեմ հանցագործությունների մեջ ներգրավված խորվաթ զորահրամանատրները կամ չեն ապրել մինչեւ դատավարությունը (Յանկո Բոբետկո), կամ արդարացվել են (Անտե Գոտովինա եւ  Մլադեն Մարկաչ): Այս գործողություններից չի տուժել նաեւ բալկանյան պետությունը, որը էթնիկ զտումներից հետո խաղաղ ճանապարհով ինտեգրեց սերբական փոքր տարածքները Արեւելյան Սլավոնիայում։ 2000-ականին ժողովրդավարացումից եւ ուստաշայի պետական պաշտամունքի մերժումից հետո Խորվաթիան անդամակցեց ՆԱՏՕ-ին, Եվրամիությանը եւ եվրոգոտուն։

Հայաստանը 1994 թ-ին դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Խորվաթիայի հետ: Երկար ժամանակ Զագրեբն ու Երեւանն այնքան էլ հետաքրքիր չէին միմյանց համար, քանի որ միայն 2003 թ-ի հոկտեմբերին բալկանյան երկիր այցելեց Հայաստանի այն ժամանակվա արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Այնպես ստացվեց, որ հայ-խորվաթական համագործակցության աշխուժացումը տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք։ 2009 թ-ի մայիսի 22-ին Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել Խորվաթիայի նախագահ Ստեփան (Ստիպե) Մեսիչը: Այցի ընթացքում ստորգրվել են մի շարք համաձայնագրեր։ Իսկ արդեն 2009 թ-ի սեպտեմբերի սկզբին Սարգսյանը պաշտոնական այց կատարեց Խորվաթիա։ Մինչեւ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունը» միայն Խորվաթիայի խորհրդարանի խոսնակ Լուկա Բեբիչն էր 2011ի մարտին այցելել անդրկովկասյան երկիր:

Իսկ հիմա տեղափոխվենք Բաքու։ Ադրբեջանը Խորվաթիայի անկախությունը ճանաչել է 1991ի դեկտեմբերի 28-ին, իսկ դիվանագիտական հարաբերություններ հաստատել 1995 թ-ի հունվարի 26-ին: 2013 թ.մարտի 11-ին Ալիեւը եւ Խորվաթիայի նախագահ Իվո Յոսիպովիչը Զագրեբում ստորագրել են երկու երկրների միջեւ ռզմավարական գործընկերության եւ բարեկամութայն մասին հռչակագիր: Զագրեբի եւ Բաքվի միջեւ տնտեսական եւ քաղաքական համագործակցություն է ձեւավորվել։ Բալկանյան երկիրն իր հնարավորությունների սահմաններում ներդրում է ունեցել եւ ներդրում է ունենում ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հետ Ադրբեջանի համագործակցության մեջ:

Հայտնի է՝ 2016 թ.ապրիլի 2-5-ը ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցավ ամենալուրջ սրացումը 1994ի ղարաբաղյան առաջին պատերազմի ավարտից ի վեր: Իսկ ամիսներ անց՝ 2016 թվականի հոկտեմբերի 24-ին, Բաքվում Ալիեւն ու Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով: Այն ժամանակ Խորվաթիայի նախագահը, մասնավորապես, հայտարարել էր«Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ մեր դիրքորոշումը միանգամայն ակնհայտ է։ Մենք աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջկանությանը եւ կարծում ենք՝ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ եւ քաղաքական ճանապարհով։ Մենք լիովին աջակցում ենք Մինսկի խմբի գործընթացին»։

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ 2016 թ-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական բանակը սադրանքներին ի պատասխան սկսել է հակահարձակողական գործողություն, որի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել Ֆիզուլիի, Ջաբրայիլի եւ Աղդամի շրջանների ավելի քան 2000 հեկտար տարածք, ինչպես նաեւ հազարավոր հեկտար այլ հողեր: Հայտնի է՝ հրադադարից հետո Խորվաթիան 1993ի հունվարի 22-ին նույնպես սկսեց «մասլենիցա» գործողությւոնը, որի ընթացքում կրաինցի սերբերը պարտություն կրեցին։ Ադրբեջանը չէր կարող հաշվի առնել խորվաթական փորձը 2016 թ-ի ապրիլին։ Իսկ հիմա մենք նորից կվերադառնանք Հայաստան։ Հայտնի է՝ 2018 թ-ի, այսպես կոչված, «թավշյա հեղափոխության» ընթացքում Սարգսյանը իշխանությունը փոխանցեց Նիկոլ Փաշինյանին (տես, 20240805EADaily «Հայաստանում տեղի ունեցած «թավշյա» աղետի գաղտնիքներն ու ՀՀԿ-ի կեղծավոր հավակնությունները Ռուսաստանի նկատմամբ» հոդվածը -ԳՄ https://eadaily.com/ru/news/2024/05/06/tayny-barhatnoy-katastrofy-v-armenii-i-licemernye-pretenzii-rpa-k-rossii), ով նախորդ տարիներին քաղաքական գործունեությամբ էր զբաղվում երրորդ նախագահի կուսակիցների աջակցությամբ (տես՝ https://eadaily.com/ru/news/2024/07/02/armyanskaya-zagadka-partiya-serzha-sargsyana-vyruchaet-pashinyana)։ Նիկոլ Փաշինյան​ը 2019 թ-ի օգոստոսի 5 — ին ելույթ ունեցավ Ստեփանակերտում (ժամանակակից Խանքենդի), որտեղ հնչեցրեց նրա հայտնի «Ղարաբաղը Հայաստան է, եւ վերջը», ինչը հանգեցրեց 2020 թ-ի ղարաբաղյան երկրորդ պատերազմին։ Հետաքրքիր զուգադիպությամբ 2019 թ-ի նոյեմբերի 19-ին Հայաստանի երրորդ նախագահը եւ իր կուսակիցները մեկնեցին Զագրեբ, որտեղ տեղի ունեցավ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարը, որին անդամակցեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ)։ Այստեղ հետաքրքիր է ոչ միայն այն, որ տվյալ միջոցառումը տեղի է ունեցել Խորվաթիայի մայրաքաղաքում, այլ այն, որ այդ ժամանակ Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ էր Խորվաթական Ժողովրդավարական համագործկցությունը՝ կուսակցություն, որը ստեղծվել է 1989 թ-ին, որը փաստացի ղեկավարում էր Բալկանյան երկիրը Ֆրանյո Տուջմանի օրոք 1990-ականներին եւ անցավ ավելի չափավոր գաղափարական հարթակի 2000-ականներին։ Նույն կուսակցության կազմում է նաեւ ներկայիս վարչապետ Պլենկովիչը։

2019 թ-ի նոյեմբերի 20-ին Սարգսյանը Զագրեբում քննադատել է փաշինյանականների ներքին եւ արտաքին քաղաքականությունը եւ թռավ Ադրբեջանի հասցեին․«Ուզում եմ, որ Բաքվում լսեն իմ ուղերձը՝ Արցախ (Լեռնային Ղարաբաղի հայկական անվանումը) երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։ Իսկ հակամարտությունը ռազմական լուծում չունի»։

Հայաստանի նախկին նախագահն Ադրբեջանին սպառնում էր արդեն Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությունից հետո, երբ նոր պատերազմի վտանգը մեծ թափ էր հավաքում։ Եթե Զագրեբում Սարգսյանը յուղ չթափեց ապագա պատերազմի կրակին, ապա ինչպե՞ս գնահատել նրա ելույթը։ Ավելին, Սերժ Սարգսյանի ռազմատենչ հարձակումից երկու շաբաթ առաջ՝ 2019 թ-ի նոյեմբերի 6-ին, Ադրբեջանի պշտպանության նախարար Զաքիր Հասանովը բանակցություններ է վարել Բաքվում Խորվաթիայի նորանշանակ դեսպան Բրանկո Զեբիչի հետ։ Նրանք քննարկել են երկու երկրների համագործակցությունը ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում, ռազմական կրթության ոլորտում։ Բացի այդ, Բրանկոն եւ Հասանովը քննարկել են ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, ընդ որում՝ խորվաթ դեսպանը հայտարարել է, որ Խորվաթիան միշտ պաշտպանել է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Այլ կերպ ասած՝ 2019 թ-ի վերջին նախապատերազմական իրավիճակ էր ստեղծվել։ Նիկոլ Փաշինյան​ը սադրիչ հայտարարություն արեց, որը քանդեց բանակցային գործընթացը, իսկ Սարգսյանը, որը ժամանակին հրաժարվեց Ադրբեջանին վերադարձնել Լեռնային Ղարաբաղի շուրջ 5 շրջանները, Զագրեբից սպառնաց պաշտոնական Բաքվին, իմնչդեռ Խորվաթիան քաղաքականապես աջակցում էր Ադրբեջանին։

Բայց այս դերը Խորվաթիայի չի սահմանափակվում. Արդեն ղարաբաղյան երկրորդ պատերազմից եւ Լաչինի միջանցքի շրջափակման մեկնարկից հետո՝ 2023 թ-ի փետրվարին, Հայաստան այցելեց Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ-Ռադմանը, ով Արարատ Միրզոյանի հետ ստորագրեց փոխըմբռնման հուշագիր Խորվաթիայի Դիվանագիտական ակադեմիայի եւ Հայաստանի դիվանագիտական դպրոցի միջեւ։ Իսկ հանգուցալուծումից քիչ առաջ՝ 2023 թ-ի սեպտեմբերի 5-ին, Խորվաթիա է մեկնել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նույն օրը Բայրամովը մասնակցել է «անվտանգության խնդիրները Հարավային Կովկասում եւ համգործակցության հեռանկարները Ադրբեջանի եւ Խորվաթիայի միջեւ» կլոր սեղանին, որը կազմակերպել էր Խորվաթիայի զարգացման եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտը: Հաջորդ օրը ադրբեջանցի նախարարը հանդիպումներ է ունեցել Խորվաթիայի պաշտոնյաների հետ։Հատկապես աչքի է ընկնում Խորվաթիայի արտգործնախաարի հետ հանդիպումը, որի արդյունքում ADA Universiteti համալսարանի եւ Խորվաթիայի Դիվանագիտական ակադեմիայի միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Գրլիչ-Ռադմանը հենց հանդիպման ժամանակ հայտարարեց․

«Խորվաթիայի Հանրապետությունը, որպես Եվրամիության անդմ պետություն, վճռականորեն աջակցում է Եվրոպական Միության համագործակցությանը Ադրբեջանի հետ բազմաթիվ համաձայնագրերի միջոցով, ինչպես նեւ Արեւելյան գործընկերության քաղաքականության եւ եվրոպական քաղաքական համայնքի ներսում երկխոսության շրջանակներում... Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքի երկայնքով տեղի ունեցող իրադարձություններին եւ հումանիտար իրավիճակին, Մենք հավատում ենք, որ լուծում կգտնվի տեղի բնակչության կենսապայմանների բարելավման համար՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայիս ջանքերին համապատասխն»:Հատկանշական է, որ, ըստ խորվաթական տվյալների, Բայրամովը հանդիպման ժամանակ արտաբերել է․ «Խորվաթիայի փորձը, գիտելիքները եւ աջակցությունն ականազերծման, վերակառուցման եւ վերաինտեգրման ոլորտում շատ օգտակար են»: Հայտնի է՝ երկու շաբաթ անց Ադրբեջանն ավարտեց ռազմական գործողությունը, որից հետո ղարաբաղահայության բացարձակ մեծամասնությունը փախավ Հայաստան։ Իսկ 2023 թ-ի նոյեմբերի 6-ին Ադրբեջան է ժամանել Խորվաթիայի վարչապետ Պլենկովիչը։ Թեեւ այցի նպատակը երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության հետագա զարգացումն էր, սկայն առանց քաղաքականության չի եղել: Խորվաթիայի վարչապետը Բաքվում հայտարարել է․ «Մեր դիրքորոշումն այն է, որ տարածքային ամբողջականությունը եւ միջազգային իրավունքը պետք է հարգել»:

Ճիշտ է, Պլենկովիչն այնտեղ ինչ-որ բան է պատմել այն մասին, թե ինչպես է հաջողվել խուսափել մեծ թվով զոհերից եւ հայերի՝ Ղարաբաղ վերադառնալու հույսերից... Պլենկովիչի եւ խորվաթական պետության քաղաքական դիրքորոշման մսին ավելի շատ կասի նույն օրը հնչած նրա մեկ այլ ձեւակերպում․ «Նրանց գնահատականներով՝ այժմ իրենց տարածքում կա մոտ մեկ միլիոն ական, ինչը նման է 1995 եւ 1996 թթ-ին Խորվաթիայում Միավորված ազգերի կազմակերպության գնահատականին՝ «կայծակ» եւ «փոթորիկ» գործողություններից հետո եւ ժամանակվորապես գրավված տարածքների ազատագրումից հետո»:

Արարատ Միրզոյանը 2024 թ-ի հունվարին այցելել է բալկանյան երկիր, իսկ վարչապետ Պլենկովիչը մասնակցել է Cop 29-ին… Մի խոսքով, Սարգսյանի օրոք Խորվաթիայի հետ սկսված մերձեցումը ճակատագրական եղավ Հայաստանի համար։ Արեւմտյան երկրների (ԱՄՆ, Գերմանիա եւ այլն) աջակցությամբ կրաինցի սերբերի նկատմամբ հաղթանակ տարած bալկանյան պետությունը պատրաստակամորեն գնաց Ադրբեջանի հետ համագործակցության զարգացմանը եւ աջակցեց պաշտոնական Բաքվին ղարաբաղյան հակամարտության լուծման գործում։ Ընդ որում` տպավորություն է ստեղծվում, որ ոչ Հայաստանի երրորդ նախագահը, ոչ նրա իրավահաջորդը լուրջ չեն ընդունել Ադրբեջանի եւ Արեւմուտքի կողմից Ղարաբաղում խորվաթական սցենարի իրականացման հնարավորությունը։ Եվ դա այն դեպքում, երբ նույն Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին 2008 թ-ի օգոստոսին հարձակում կազմակերպեց Հարավային Օսիայի եւ ռուս խաղաղապահների վրա՝ հենց հենվելով Սերբական Կրաինայի ոչնչացման խորվաթական փորձի վրա։

Կարելի էր ուշադրություն դարձնել Արեւմուտքի ստեղծած խորվաթական նախադեպին նաեւ 44-օրյա պատերազմից հետո։ Խորվաթիան եղել է եւ կա Եվրոպայի առաջին երկրներից մեկը՝ ռազմատենչ ուկրինական ագրեսիային հավատարիմ մնալու առումով։ Ուկրաինայում միայն ծույլը 2014-2022 թթ-ին չի խոսել Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերի՝ խորվաթական սցենարին նախապատրաստվելու մասին։ Եվ նույն ուզուրպատոր Վլադիմիր Զելենսկին, ով Արեւմուտքի աջակցությամբ հրաժարվեց կատարել Մինսկի համաձայնագրերը, նույնպես ցանկանում էր իրականացնել խորվաթական սցենարը ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի դեմ (սկսված հատուկ ռազմական գործողությունը ձախողեց այս ծրագիրը): Սակայն եթե Ռուսաստանը դասեր քաղեց 1990-ականների պատերազմներից նախկին Հարավսլավիայի տարածքում, ապա Հայաստանում դա տեղի չունեցավ։

 

Պյոտր Մակեդոնցեւ

Աղբյուրը՝ eadaily.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի