կարևոր
874 դիտում, 1 օր առաջ - 2024-12-02 14:01
Հասարակություն

Մայրաքաղաքի հանրային տրանսպորտից օգտվելու համար քաղաքացիները կարող են վճարում կատարել նաև բանկային քարտերով

Մայրաքաղաքի հանրային տրանսպորտից օգտվելու համար քաղաքացիները կարող են վճարում կատարել նաև բանկային քարտերով

Միասնական վերգետնյա շարժակազմից օգտվելու համար հնարավոր է վճարումներն արդեն իրականացնել նաեւ բանկային քարտեղի միջոցով՝ թողարկված ՀՀ բանկերի կողմից։ Այս մասին Երևանի գործակարգավարական դեկտեմբերի 2-ի նիստում տեղեկացրեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Նա հավելեց, որ այդ գործարքները միջնորդավճար չեն ենթադրում, քանի որ ծառայությունը մատուցող ընկերությունը դա վճարում է, բայց հորդորեց քաղաքացիներին դա ճշտել նաև այն բանկերի հետ, որի հաճախորդը իրենք են հանդիսանում, եթե չունեն վստահություն։