|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
«Զինվորի ծառայության ժամկետն ինչ-որ առումով նաև ուսումնառության ժամկետ է: Մեր կառավարության կարևոր առաջնահերթություններից մեկն այն է, որ զինվորի ուսումնառության այս շրջանը մենք առավելագույնս արդյունավետ օգտագործենք, որպեսզի զինվորը ծառայությունից զորացրվելիս շատ ավելի բարձր ինտելեկտուալ մակարդակ ունենա, քան մինչև ծառայության զորակոչվելը: Հայոց բանակը պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ բանակը»,- զինվորներին դիմելով՝ ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ հայոց բանակը հիմնական տեղն է, որտեղ քաղաքացիներին սովորեցնում են հաղթելու արվեստն ու հմտությունները:
«Ես համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրի մեջ կա հաղթողի տաղանդ, և Հայոց բանակը պետք է ձեզ օգնի այդ տաղանդը զարգացնել»,- նշեց վարչապետը:
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: