Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Վրաստանի խորհրդարանի և պետական ու ոչ պետական համալսարանների գրադարանները համալրվել են Արդբեջանի կողմից հայերի դեմ իրականացված ցեղասպանությունների մասին պատմող գրքերով: Նախաձեռնության հեղինակն է «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը: Կազմակերության ղեկավար Արթուր Միրզոյանը «Հրապարակի» հետ զրույցում պատմեց, որ 21 համալսարանի, ներառյալ Քութայիսիի համալսարանը, հանձնվել է հատկապես վերջին գրքույկը, որի մեջ ներառել են վերջին հարյուրամյակում Արդբեջանի կողմից Էթնիկ հայերի նկատմամբ իրագործված բոլոր ցեղասպանական դրվագները. գրքույկի անվանումն է՝ «Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը հայերի նկատմամբ՝ 1918-2023 թվականներին»: Գիրքը տպագրվել է վրացերեն լեզվով, այն տպագրվել է Վրաստանի հայ և վրացի քաղաքացիներին ֆինանսական և տեխնիկական աջակցության շնորհիվ: Գրքի առաջին յոթ օրինակը նվիրել են Վրաստանի խորհրդարանի գրադարանին:
«Երկար աշխատանք ենք տարել, որ անգլերենով էլ թարգմանենք գիրքը, մի քանի օր առաջ ենք վերցրել հրատարակչությունից, անգլերեն տարբերակն էլ ենք պատրաստվում բաժանել համալսարաններին: Վրաց լեզվով էլ պատրաստել ենք, որպեսզի վրաց հասարակության համար այս գիրքը լինի հնարավորինս հասանելի»,- ասաց Միրզոյանը:
«Վրաստանի հայ համայնք» ՀԿ ղեկավար Արթուր Միրզոյանը նշեց, որ գրքույկում տեղ գտած բոլոր աղբյուրները շտրիխ կոդերով են նշված, որպեսզի ցանկության դեպքում կարողանան միանգամից աղբյուր-կայքերը բացել ու տեղում ավելի մանրամասն ծանոթանալ փաստական նյութերին:
«Բազմաթչվ աղբյուրներ արդեն չեն գործում, որովհետև Արցախի պետական աղբյուրներն էին կամ նախագահի կայքից էր և այլն, որ հիմա չեն գործում, բայց որոնք գործում են, նշված են աղբյուրների ցանկում, թե որ թվականին է այդ աղբյուրը գործել, որովհետև երբ գրքի վրա աշխատում էինք, արդեն սկսել էին արցախյան կայքերը փակվել պետական ու դրա համար ամեն տեղ սկսեցինք նշել, որ այդ օրվա դրությամբ այդ կայքերը գործում էին»,- ասաց Միրզոյանը:
Նա հավելեց, որ գրքերի հետ բաժանվել են նաև դեռևս 2011-ին հրատարակված և 1914-1918 թվականներին հայերի դեմ իրագործված ցեղասպանությունների մասին վրացական պարբերականներում անդրադարձների մասին գիրքը։