|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱՄՆ հաջորդ պետքարտուղարը հնարավոր է` Բարաք Օբամայի օգնական Սամանտա Փաուերը լինի: Այդ լուրը տարածել է New York Times-ը` գրելով, որ Փաուերի մյուս հավանական պաշտոնը` ազգային անվտանգության հարցերով խորհրդականն է:
Ըստ թերթի` Փաուերը Հիլարի Քլինթոնի հետ համարվում է Լիբիայի դեմ իրականացվող քաղաքականության հեղինակների մեկը, եւ նրա ազդեցություն Սպիտակ տանը գնալով աճում է: Եվ եթե Օբաման հաղթի նախագահական ընտրություններում, ու Քլինթոնը հրաժարական տա, Փաուերը կզբաղեցնի պետքարտուղարի պաշտոնը:
Ի դեպ, Փաուերը 2002-ին Պուլիտցերյան մրցանակ է ստացել «Հիմնախնդիրներ դժոխքից» գրքի համար, որում դիտարկում է ԱՄՆ արտաքին քաղաքականության արձագանքը ցեղասպանություններին:
Գրքում հաստատվում է, որ Օսմանյան Թուրքիայում, նացիստական Գերմանիայում, Կամբոջայում եւ Ռուանդայում կատարված ցեղասպանությունները տեղի են ունեցել այն պատճառով, որ իշխանությունները աչք են փակել կատարված վրա: «Ամենատարածված պատասխանն է` մենք չեն իմացել: Ճիշտ չէ»,- գրքում գրել է Փաուերը: