Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 15-ին ստորագրել է ցեղասպանությունների եւ վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է այս քայլը: Այս մասին տեղեկացնում է հանձնախմբի պաշտոնական կայքը:
Էլի Վիզելի ակտը ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված աննախադեպ օրենք է, որը մեծամասնությամբ ընդունել են Սենատն ու Սպիտակ տունը: Օրենքն օրինական ուժ է տալիս նախորդ, այդ թվում Օբամայի վարչակազմի ձեռնարկած քայլերին և կանոնակարգում նոր վայրագություններն ու ցեղասպանությունները կանխարգելելուն ուղղված հստակ քաղաքականություն և գործընթացներ:
« Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է Թրամփի՝ ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին ակտի ստորագրումը և շնորհակալություն է հայտնում օրենսդիրներին, ովքեր առաջնորդել և աջակցել են ցեղասպանությունների կանխարգելման նախաձեռնության ընդունման համար»,-ասել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Նա նաև նշել է, որ որպես Հայոց ցեղասպանության զոհերի ամերիկահայ ժառանգները հատկապես ուրախ են տեսնել, թե ինչպես են նման քայլերը ստանում օրենքի ուժ, որը խոսում է բարոյական հրամայականի մասին՝ ընդունելու նախկին ցեղասպանությունների դասերը՝ ձգտելով կանխել նոր վայրագությունները: