|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Էլի Վիզելի` Ցեղասպանության եւ դրա կանխարգելման ակտը` ցեղասպանությունների մասին օրենքը, որը ձայների մեծամասնությամբ ընդունվել է Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի կողմից:
ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը ողջունել է Թրամփի այս քայլը` շնորհակալություն հայտնելով նաև նրանց, ովքեր իրենց ներդրումն ու աջակցությունն են ունեցել դրա իրականացման գործում:
ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել օրենքի ձևավորման և մշակման համար աշխատանք տարած սենատորներին և կոնգրեսականներին:
«Մենք` որպես Հայոց ցեղասպանության զոհերի ամերկահայ ժառանգներ, ուրախ ենք տեսնել օրենքի վերածված այս նախագիծը, որը խոսում է անցումային արդարության, քրեական պատասխանատվության և բարոյական հրամայականի մասին տեղի ունեցած ցեղասպանություններից դասեր քաղելու և նոր վայրագությունները կանխարգելելու հարցում»,- ասել է Համբարյանը: