|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ Լիբանանի հարավում հարվածել է «Հզբոլլահ» շարժման ենթակառուցվածքներին՝ ի պատասխան անվտանգության գոտում գործող ՑԱԽԱԼ-ի ուժերի դեմ ձեռնարկված գործողությունների։
«Ի պատասխան ՑԱԽԱԼ-ի զինծառայողների դեմ գործողությունների Ալի ալ-Թահեր լեռնաշղթայում՝ անվտանգության գոտում, որտեղ գործում են ՑԱԽԱԼ-ի զինվորները, Իսրայելի բանակը գիշերը հարված է հասցրել «Հզբոլլահի» ենթակառուցվածքներին Լիբանանի հարավի Նաբաթիա և Անսար շրջաններում»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ: