|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ուկրաինայի ողջ տարածքում նոյեմբերի 26-ին հայտարարվել է օդային տագնապ: Այս մասին են վկայում այդ հանրապետության թվային փոխակերպման նախարարության օդային ահազանգերի քարտեզի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Բացի այդ, Ուկրաինայի Զինված ուժերի օդային ուժերն իրենց Telegram-ալիքում հայտարարել են բալիստիկ սպառազինությունների կիրառման սպառնալիքի մասին: «Բալիստիկ սպառազինության կիրառման սպառնալիք այն շրջաններում, որտեղ հայտարարվել է օդային տագնապ», — ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ժամը 16:45-ին: