|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Երկուշաբթի առավոտյան Ուկրաինայի գրեթե ողջ տարածքում հայտարարվել է օդային ռմբակոծման տագնապ։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին են վկայում իրազեկման մասին ուկրաինական պաշտոնական ռեսուրսի տվյալները։
Ըստ տեղեկատվական ռեսուրսի, տագնապի ազդանշանը հնչում է Կիևում, Ժիտոմիրում, Վիննիցայում, Չերկասիում, Կիրովոգրադում, Նիկոլաևում, Չեռնիգովում, Պոլտավայում, Խարկովում, Դնեպրոպետրովսկում, Սումիում, Օդեսայի մարզերում, Կիևի կողմից վերահսկվող ԴԺՀ-ի և Զապորոժիեի շրջաններում:
Ավելի վաղ հաղորդվել էր Կիևում հնչած օդային տագնապի մասին։
«Ուշադրությո՛ւն, Կիևում օդային ռմբակոծման նախազգուշացում է հայտարարվել»-ասված է Կիևի քաղաքային պետական վարչություն տելեգամյան ալիքի հաղորդագրության մեջ։ Իշխանությունները քաղաքացիներին խնդրել են շտապ գնալ ապաստարաններ։