|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
«Մեր հանդիպումների և շփումների ընթացքում մեր քաղաքացիների աչքերում տեսնում ենք վստահություն, հույս, հավատ, որ դուրս ենք գալու ստեղծված իրավիճակից»,- «Հայաստան» դաշինքի՝ Դիլիջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Մենք արդարացնելու ենք այն վստահությունն ու հավատը, որ կա «Հայաստան» դաշինքի նկատմամբ։ Առաջիկա ընտրություններին մնացել է ընդամենը 7 օր։ Այս ընտրությունները մեր երկրի համար ճակատագրական են լինելու՝ պետություն ունենալ-չունենալու ընտրություններ են լինելու։ Հետևաբար, այս գործընթացներին պետք է մոտենալ այս վճռականությամբ ու տրամադրությամբ։ Հունիսի 20-ը լինելու է որոշիչ․ մենք փակելո՞ւ ենք այս ամոթի ու խայտառակության էջը և բացելո՞ւ ենք նոր ու հզոր Հայաստանի էջ, թե՞ ոչ»,- նշեց Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։