|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Պետություն ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Պատմական ու քաղաքական հիշողությամբ: Ինստիտուցիոնալ հիշողությամբ:
Հիշողությունը դրած է պետության ու անասունի արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, պետություն ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես: Հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ Արցախը երեկ է ընկել, Բաքվի բանտերում հայեր կան, հայերին երեկ են մորթել:
Նիկոլ Փաշինյանը Ալիևի պահանջով նոր սահմանադրություն է ուզում անցկացնել, որպեսզի Հայաստանը դարձնի անասուն պետություն՝ առանց հիշողության, առանց ներկայի ու ամենավտանգավորը՝ առանց ապագայի:
Հիշողություն, արժանապատվություն և պետականամետություն ունեցող բոլոր ուժերի, անհատների խնդիրը պետք է լինի ալիևյան սահմանադրության մերժումը և ամբողջական իշխանափոխությունը:
Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ