Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իր ասածները քրեական գործի նյութ է, պետք է քրեական գործ հարուցեն եւ սկսեն հետաքննելը»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի երեկվա հարցազրույցին, որտեղ Բաբայանը որոշակի մանրամասներ էր հայտնել պատերազմական գործողությունների վերաբերյալ, ինչպես նաեւ մեղադրանքներ էր հնչեցրել Մովսես Հակոբյանի վերաբերյալ:
«Շատ հետաքրքիր հայտարարություն է արել՝ քրեական գործ հարուցելու համար: Շատ ճշմարիտ, հետաքրքիր նյութեր է հրապարակել, որը քրեական գործ հարուցելու համար բավարար հիմքեր են, կարծում եմ՝ դատախազությունը քրեական գործ կհարուցի»:
Մովսես Հակոբյանից նաեւ հետաքրքրվել են, թե իր հայտնի ասուլիսից հետո, ՀՔԾ հրավիրվելուց բացի, իր մասնակցությամբ այլ քննչական գործողություններ, հարցաքննություն եղե՞լ են, ինչին նա բացասական պատասխան տվեց:
Հիշեցնենք, որ երեկ համացանցում հայտնվեց Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հարցազրույցը, որի ընթացքում նա որոշակի մանրամասներ էր հայտնել պատերազմի եւ մեր ձախողումների մասին: Նա նշել էր, որ միայն պատերազմի առաջին 15 րոպեների ընթացքում հայկական կողմը կորցրել էր հակաօդային ուժերի՝ 50, հրետանու՝ 40 տոկոսը: Նույն հարցազրույցի ընթացքում Բաբայանը խոսել էր նաեւ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի մասին՝ նշելով, որ ինքն առաջարկել է ստեղծել առանձին կառավարման կետ, որը պետք է ղեկավարեր Մովսես Հակոբյանը, սակայն վերջինը հրաժարվել է: