կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-28 14:36
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա ընտրություն է պետություն ունենալու և չունենալու միջև․ Իշխան Սաղաթելյան

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները սովորական, հերթական ընտրություններ չեն, դա ընտրություն է պետություն ունենալու և չունենալու միջև՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Կոտայքի բնակիչներ, «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ:

«Սա ընտրություն է քաոսի, անկայունության և արժանապատիվ խաղաղության, կայունության միջև։ Սա ընտրություն է Հայաստանի ապագայի և Հայաստան պետություն ունենալու միջև։ Հետևաբար, մենք կոչ ենք անում մեր աջակիցներին, մեր ակտիվին, մեր թիմի անդամներին՝ լինել վճռական ու հետևողական, մենք նահանջի տեղ չունենք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ ժողովրդագրական խնդրին։ Նա ասաց, որ իր ամբողջ գործունեությունը պետք է բերի ժողովրդագրական ցուցանիշների բարելավման։

«Հայաստանը անկախություն ձեռք բերելուց հետո միայն 3 տարի է ունեցել դրական միգրացիոն սալտո, դրանք եղել են իմ նախագահության տարիները։ Ուրեմն, պետք է փորձենք ամեն ինչ անել, և մեր աշխատանքի արդյունքը դրանով պետք է արտահայտվի՝ և՛ ծնելիությունը պետք է ավելանա, և՛ երկիրը լքողների թիվը պետք է պակասի»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․