կարևոր
379 դիտում, 2 ժամ առաջ - 2024-11-20 09:23
Քաղաքական

Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ»

Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  Գնել Սանոսյանի պաշտոնանկությունից հետո իշխանական թիմում շատերի աչքն այդ յուղոտ պաշտոնի վրա է, որտեղ մեծ գումարներ կան: Այս օրերին տարբեր անուններ են դաշտ նետվում, մի մասը՝ հավակնորդների կողմից։ Պաշտոն զբաղեցնելու «պլինտուսն» այնքան են իջեցրել, որ ցանկացած տառաճանաչ մարդ հավակնում է նախարար դառնալ: Բայց հավանական փոխարինողն այս պահին Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն է՝ Փաշինյանի սանիկը, սակայն խոսում են, որ նախկին մարզպետ, նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանն էլ է դիտարկվում, որին հովանավորում է Աննա Հակոբյանը:

Ի դեպ, իշխող թիմում խոր ափսոսանք են ապրում Ռուստամ Բադասյանի համար, որին պրոֆեսիոնալ են համարում: Այդ դեպքում ինչո՞ւ հեռացրեց պաշտոնից։ Պատասխանեցին՝ պահանջել է ավելի ինտենսիվ հարկահավաքությամբ զբաղվել` երկրում փողի խնդիր կա, այսինքն՝ հարկային տեռոր անել։ Հավանաբար, Բադասյանն ամբողջությամբ չի արդարացրել ակնկալիքները։ Բայց ավելի հավանական է այն վարկածը, որ Փաշինյանը «գլխատում» է ավինյանական «կուտոկին», որից վտանգ է զգում: Ոմանք անգամ կանխատեսում են` հաջորդը Տիգրան Ավինյանն է: