|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Երեխաներին մանկապարտեզ ընդունելու հարցն իսկական գլխացավանք է դարձել ծնողների համար. մեկ տարուց ավելի է, ինչ մանկապարտեզներում երեխաների ընդունելություն չի կազմակերպվում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչական շրջանների աշխատակազմերը լարված և շունչները պահած սպասում են, թե երբ պետք է քաղաքապետ Հայկ Մարությանը բարեհաճի ներկայանալ աշխատանքի և ստորագրի մանկապարտեզ հավելյալ ընդունելություն կազմակերպելու վերաբերյալ որոշումը: Ասել է թե՝ փաստաթուղթը քաղաքապետի սեղանին է, բայց նա տեղում չի լինում, որ ստորագրի:
Բանն այն է, որ քաղաքապետի որոշումով պետք է հավելյալ ընդունելություն կազմակերպվի, որպեսզի օնլայն հերթագրվածները կարողանան հաճախել մանկապարտեզ: Մեզ հայտնի դարձավ, որ այս խնդրով ծնողներն ամեն օր անհանգստացնում են վարչական շրջանների աշխատակազմերին: Ի դեպ, որոշ հաշվարկներով՝ ավելի քան 12 հազար գրանցված երեխաներ կան, որոնք սպասում են, թե երբ է հերթը իրենց հասնելու:
Արձանագրենք, որ կառավարությունը կարանտինի պայմաններում նոր պայմաններ է սահմանել դպրոցների, բուհերի համար, բայց մանկապարտեզների մասին մոռացել է:
Շատ ծնողներ այս ընթացքում ստիպված են եղել իրենց երեխաներին ուղարկել մասնավոր մանկապարտեզներ, որտեղ գները սկսում են 70 հազար դրամից, կամ աշխատանքից ազատվել են երեխային պահելու համար»,- գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: