Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հուսիտներն իրենց գործողությունները հիմնավորում են այն բանով, որ վերջին չորս օրերին ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան Սանայի զինված ուժերի հետ համակարգելով Եմենի տարածքում ակտիվացրել են իրենց դեմ ռազմական գործողությունները: Առաջին անգամ ամերիկացի զինվորականներն անօդաչու թռչող սարքի կիրառմամբ հարված են հասցրել երկրի կենտրոնում գտնվող Էլ Բեյդա նահանգում գտնվող մեքենային, որում գտնվել են հուսիտների ղեկավարները: Հարվածներ են հասցվել նաեւ Ալ-Հասաքա նահանգում գտնվող ռազմական օբյեկտներին։ Սանայում իրազեկ ռազմական աղբյուրը «Ալ-Ահբար» - ին տված հարցազրույցում նշել է՝ ամրիկյան եւ բրիտանական ավիացիան վերջին երկու օրվա ընթացքում մոտ 19 հարձակում է իրականացրել Սանա, Ամրան, Սաադա, Հոդեյդա եւ Բայդա նահնգների տարբեր շրջանների վրա:
Եմենում իրավիճակի սրացում եւ տարածաշրջանում ոչ թե նոր, այլ էական ռազմական, տնտեսական եւ տրանսպորտային ռիսկերի առաջացում, որի միջով նախկինում անցնում էր ամբողջ միջազգային առեւտրի շուրջ 12%-ը: Ուստի տպավորություն է ստեղծվում, որ Մերձավոր Արեւելքում ի հայտ են գալիս իրավիճակի նոր բնութագրեր։ Նախ նշենք՝ ԱՄՆ ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո արաբական ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին «Անսար Ալլահ» շարժման դեմ ճակատ բացելու վերաբերյալ Վաշինգտոնի եւ Սանայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Արդյոք դա իրականում այդպես է, առայժմ դժվար է խոսել։ Սակայն Էր Ռիադում Արաբական եւ Իսլամական գագաթնաժողովում նման կոչով է հանդես եկել Եմենի նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ Ալիմին։ Միեւնույն ժամանակ՝ ամերիկյան ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել, որ Մերձավոր Արեւելքում Թրամփի առաջին խնդիրներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը, «Կարմիր ծովում ծովային փոխադրումների նկատմամբ հուսիտների վերահսկողության դադարեցումն է»:
Բայց առայժմ Եմենում հուսիտների ռազմական օբյեկտների վրա հարձակումների հրամանները գալիս են ԱՄՆ գործող նախագահ Բայդենից։ Մյուս կողմից, Սաուդյան Արաբիան, որը Թրամփի կողմից ընկալվում է որպես տարածաշրջանում ԱՄՆ-ի ենթադրյալ նոր քաղաքականության պոտենցիալ կարեւոր գործընկեր, դեմ է «իր սահմաններից դուրս» ռազմական գործողություններին՝ վախենալով հուսիտների կողմից իր էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների վերսկսումից: Այդ կապակցությամբ էր-Ռադն իրեն շատ զգույշ է պահում Թեհրանի հետ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ հանձնաժողովի՝ 2022ի նմուշի զեկույցի համաձայն, որից մեջբերումներ են անում ամերիկյան ԶԼՄ-ները, հուսիտների ուժերի թվաքանակը գնահատվում է մոտ 220 հազար, իսկ «արտաքին աղբյուրներից հուսիտներին ռազմական տեխնիկայի եւ տարբեր տեխնոլոգիաների մատակարարման մասշտաբները, բնույթն ու ծավալները՝ ներառյալ ֆինանսական աջակցությունն ու նրանց մարտիկների ուսուցումը, աննախադեպ են»։ 2023ի նոյեմբերից՝ Գազայում պատերազմի սկսվելուց հետո, հուսիտները սկսեցին հրթիռային հարվածներ հասցնել Կարմիր եւ Արաբական ծովերում՝ նախ առեւտրային նավերի վրա, որոնք, նրանց կարծիքով, կապված էին Իսրայելի հետ կամ ուղեւորում էին նրա նավահանգիստներ, իսկ այժմ հարվածում են ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ռազմանավերին։ Ուստի, խոսելով Եմենում իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարների մասին, հարկ է նշել, որ չնայած մերձավորարեւելյան տարածաշրջանում արեւմտյան կոալիցիայի զգալի ռազմական կոնտինգենտին, հուսիտները մարտական գործողությունների վարման հարուստ փորձ ունեն եւ մարտական գործողություններ վարելու համար բավարար զինանոց ունեն:
Իրավիճակն այնտեղ կարող է զարգացում ստանալ երկու սցենարով՝ արեւմտյան կոալիցիան կսահմանափակվի ուժի ցուցադրմամբ կամ կգնա հակամարտության սրման։ Երկրորդ սցենարը քիչ հավանական է՝ հաշվի առնելով անսար ալլահ» շարժման ներկայացուցիչների ներկայիս տրամադրությունները։ Կա, ճիշտ է, երրորդ սցենարը՝ պայմանավորվել հուսիտների հետ։ Ի դեպ, ավելի վաղ, The National պարբերականը՝ վկայակոչելով Եմենի մի քանի աղբյուրներ, հայտնել էր՝ ԱՄՆ-ն նրանց առաջարկել էր խաղաղության համաձայնագիր՝ այսպես կոչված «մասնակի քաղաքական ճանաչման» դիմաց։
Ակնարկներ կան, որ նման սցենարով կարող է սկսել գործել նաեւ Թրամփը։ Գոյություն ունի նաեւ Իրանի միջոցով ԱՄՆ-ի կողմից հուսիտներին դուրս գալու տեսական տարբերակ, ինչն իր կողմից ԱՄՆ-ին ինչ-որ զիջումներ իրականցնելու յուրատեսակ հակաքայլ կարող է իրականացնել։ Բայց առայժմ ամեն ինչ հենվում է Թրամփի վրա։
Ստանիսլավ Տարասով
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի