|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրեր առաջ հայտարարել էր, որ երկիրը դուրս է գալիս Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ զարգացող իրադարձությունների մասին։
Ըստ Sputniknews-ի` կողմերը նշել են, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը սխալ է եղել` ընդգծելով «միջնորդ վեցյակի» ու Իրանի միջև կնքված համաձայնագրի կարևորությունը միջազգային անվտանգության տեսանկյունից:
Բացի այդ` կողմերը պայմանավորվել են կապի մեջ մնալ հետագա զարգացումների ու հետագայում այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի քննարկման համար։
Պուտինն ու Էրդողանը նաև մտահոգություն են հայտնել Սիրիայի հարցով վերջերս ստեղծված լարվածության վերաբերյալ: