կարևոր
652 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-09-20 17:47
Աշխարհ

Հուսիտները կարող են ամերիկյան քաղաքական ճանաչում ստանալ

Հուսիտները կարող են ամերիկյան քաղաքական ճանաչում ստանալ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիյանը հայտարարել է, որ Իրանը Եմենի հուսիտներին հիպերձայնային հրթիռներ չի փոխանցել: Նրա խոսքով՝ «նման հրթիռներ չկան հուսիտներին մատակարարելու համար»։ Բացի այդ, հուսիների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Շրեյը հայտնում է՝ խմբավորումն ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք է խոցել Դամար նահանգում՝ «ցամաք-օդ» դասի հրթիռով: Նա պարզաբանել է՝ այդ ինքնաթիռն իր տեսակի մեջ երրորդն է, որը խոցվել է իր խմբի կողմից մեկ շաբաթվա ընթացքում, եւ տասներորդը՝ մարտի սկզբից ի վեր, եւ ընդգծել՝ «հուսիտների ռազմական գործողությունները կդադարեն միայն այն ժամանակ, երբ դադարեցվի Գազայի դեմ իսրայելական ագրեսիան եւ վերացվի պաղեստինյան ժողովրդի շրջափակումը»: Բայց արդյո՞ք միայն հուսիտներն են հետապնդում այդ նպատակը։ Այս մասին Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։

«Իսկապես, ի նշան «Գազայի հետ համերաշխության»՝ հուսիները պարբերաբար հրթիռներով գնդակոծում են Կարմիր եւ Արաբական ծովերում իսրայելական կամ դրանց հետ կապված բեռնատար նավերը։ Եմենում հուսիտների դիրքերին հարվածներ հասցնող կոալիցիայի շրջանակներում Վաշինգտոնի եւ Լոնդոնի միջամտությունից հետո հուսիտները հայտարարել են, որ այժմ ամերիկյան եւ բրիտանական բոլոր նավերը դիտարկում են իրենց ռազմական թիրախների շարքում: Այժմ նրանք հաճախակիացրել են հարձակումները նաեւ Իսրայելի վրա։ Այս կապակցությամբ Նեթանյահուն զգուշացրել է, որ իրենք «բարձր գին» կվճարեն», - նշել է քաղաքագետը։

Բայց, նրա խոսքով, ինտրիգն այլ է։ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը նամակ է հղել Աբդուլ Մալիք Ալ Հուսիին, որում շնորհակալություն է հայտնել Եմենի աշխարհազորայիններին «Իսրայելի դեմ իր գործողությունների հինգերորդ փուլը» սկսելու համար: Նա իր երախտագիտությունն է հայտնել հուսիտներին, ինչպես նաեւ «օրհնել» է հրթիռներով հարվածները դեպի Իսրայելի տարածքի խորքը՝ շրջանցելով պաշտպանության մակարդակը եւ գաղտնալսման համակարգը: Նրա խոսքով՝ «որակական գործողությունը թշնամուն հստակ ազդանշան ուղարկեց այն մասին, որ ճակատների («Դիմադրության առանցք») ազդեցությունը Իսրայելի դեմ սկսել է ավելի արդյունավետ ուղղություն ձեռք բերել եւ առավել մեծ ազդեցություն ունենալ ճակատամարտի լուծման ճանապարհին՝ ի շահ մեր ազատ հայրական ժողովուրդների»:

«Անմիջապես հետեւեց ԱՄՆ-ի հակաքայլը։ Եմենի հուսիտների խմբի քաղաքական բյուրոյի անդամ Մոհամմեդ Ալ-Բուխայթին հայտնել է՝ «ԱՄՆ-ն առաջարկել է ճանաչել հուսիտների կառավարությունը Սանայումորպեսզի նրանք դադարեցնեն իրենց հարձակումները»: Ընդ որում, հուսիների մյուս առաջնորդներից Ալ-Բուխայտին արաբական լրատվամիջոցներին ասել է՝ «իրենց կողմից իրականացվող յուրաքանչյուր գործողությունից հետո միշտ կապեր են հաստատվում ԱՄՆ-ի հետ»եւ նշել է, որ այդ շփումները «հիմնված են կամ սպառնալիքների, կամ ինչ-որ խթանների առաջարկի վրա»: Այս կարեւոր սյուժեն զարգացման փուլից է, բոլորը սպասում են, թե ինչ կլինի հետո», - ամփոփել է Տարասովը։

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի