կարևոր
1240 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-11-10 18:01
Հասարակություն

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակը Հայաստանում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 11-ին կեսօրից հետո և 12-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-12-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 3-5 աստիճանով։

Yerkir.am-ի փոխանցմամբ՝ «Հայգոսհիդրոմետ»-ից, Երեւանում նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-15-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 11-ի երեկոյան ժամերին, 12-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0 +2, վաղը ցերեկը՝ +10+12։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +3+7,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +2+6,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +7+11,

Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +4+9,

Լոռի՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +7+10,

Տավուշ՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +7+11,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +2+5,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +7+12,

Արարատ՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +11+14,

Արմավիր՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +10+13,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +4+6,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +11+13,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +13+17,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +9+12: