կարևոր
5344 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-14 18:23
Հասարակություն

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով. եղանակը Հայաստանում

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով. եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում`  ապրիլի 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 14-ի ցերեկը կնվազի 3-5, 16-18-ին  աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Ինչպես Yerkir.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ապրիլի 14-ի կեսօրից հետո, 15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 14-16մ/վ արագությամբ։ Ապրիլի 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +19+21։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +11+16,

Կոտայքի լեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +11+13,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝+6+8, ցերեկը՝ +14+16,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +9+12,

Լոռիում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +14+17,

Տավուշում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +16+19, 

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +11+13,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+6+9, ցերեկը՝ +15+20,

Արարատում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +20+22,

Արմավիրում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +20+22,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +9+12,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+10+12, ցերեկը՝ +20+22,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +18+20, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +10+14։