|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Հոկտեմբերի 6-ին ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Արաբական Միացյալ Էմիրությունների՝ մյուս կողմից, տնտեսական գործընկերության մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2025 թվականի հունիսին։
Համաձայնագիրը նախատեսում է առևտրային ռեժիմի էական ազատականացում։ ԱՄԷ-ն արտոնյալ շուկա մուտք գործելու հնարավորություն է տրամադրել ԵԱՏՄ ապրանքների անվանացանկի 86%-ի համար, որը համապատասխանում է ԵԱՏՄ արտահանման ծավալի 98%-ին։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի խոսքով՝ ԵԱՏՄ երկրների ապրանքների նկատմամբ ԱՄԷ-ում կիրառվող միջին մաքսատուրքը 5%-ից կնվազի մինչև 0,6%։ Նրա գնահատմամբ՝ դա ԵԱՏՄ երկրների արտահանողներին տարեկան թույլ կտա մինչև 266 մլն դոլար խնայել մաքսատուրքերի վճարումից։
Սլեպնևը նաև նշել է, որ միջնաժամկետ հեռանկարում ակնկալվում է առևտրաշրջանառության առնվազն 5-6 մլրդ դոլարի աճ։
Համաձայնագիրը նախատեսում է նաև գործարար շրջանակների, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկությունների միջև համագործակցության զարգացում, ինչպես նաև տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում համագործակցություն՝ ԱՄԷ-ին «Հյուսիս-Հարավ» միջազգային միջանցքին միանալու հնարավորությամբ։
ԵԱՀ առևտրի նախարարը ԵԱՏՄ երկրների գործարարներին կոչ է արել ակտիվորեն օգտվել նոր հնարավորություններից և զարգացնել համագործակցությունն էմիրաթական կողմի հետ։