կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-30 16:17
Հասարակություն

Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-3-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով. եղանակը Հայաստանում

Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-3-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով. եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում՝ հունվարի 30-ին կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար, 31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Փետրվարի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-3-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

«Հայպետհիդրոմետ»-ից հայտնեցին, որ Երեւանում հունվարի 30-ի կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար, 31-ին սպասվում են թույլ տեղումներ։ Փետրվարի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշերը Երեւանում կլինի -1-3, վաղը ցերեկը՝ +2+4:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ -2+2,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0+3,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +2+4,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ -2+2,

Լոռիում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +5+10,

Տավուշում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +8+13,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0+3,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +1+4,

Արարատում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +1+4,

Արմավիրում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +1+4,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ -1+2,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +1+4,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +8+13,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +4+8,

Արցախում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +8+13: