կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-20 16:54
Հասարակություն

Օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը կնվազի 5-6, 21-22-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով. եղանակը Հայաստանում

Օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը կնվազի 5-6, 21-22-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով. եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` մարտի 20-ի ցերեկը, 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 21-22-ը, 23-ի, 25-ի գիշերը և երեկոյան առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյուն, 20-ին՝ ինտենսիվ: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 23-ի և 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-7 մ/վ, մարտի 20-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը կնվազի 5-6, 21-22-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:

Ինչպես Yerkir.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում մարտի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-ի, 25-ի գիշերը և երեկոյան, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 23-ի և 25 ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1-3, վաղը ցերեկը՝ +3+5։

Օդի ջերմաստիճանը մարզերում․

Շիրակում՝ գիշերը՝ -5-9, ցերեկը՝ 0 -4,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -5-8, ցերեկը` 0-2,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -1 -3, ցերեկը՝ +2 + 4,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -6-11, ցերեկը՝ 0-4,

Լոռիում՝ գիշերը՝ -5-9, ցերեկը՝ -1-4,

Տավուշում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ -2 + 1,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -1-4,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -1 -4, ցերեկը՝ +1 + 5,

Արարատում՝ գիշերը՝ 0 -2, ցերեկը՝ + 4 +7,

Արմավիրում՝ գիշերը՝ 0 -2, ցերեկը՝ + 4 + 6,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ 0-4,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0 -2, ցերեկը՝ + 3 + 7,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝-1 -4, ցերեկը՝ 0 + 4,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -1 -5,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ 0+4: