կարևոր
544 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-06 19:24
Տնտեսական Հասարակություն Քաղաքական

Ռուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվի

Ռուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվի

Եթե Հայաստանի իշխանությունները փոխեն Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների կարգավիճակը, ապա Հայաստանը կզրկվի ռուսական գազն արտոնյալ գնով ձեռք բերելու հնարավորությունից։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի՝ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

«Մենք ունենք ընդգրկուն պայմանագրային և իրավական հիմք, որն ամրագրում է Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների արտոնյալ՝ դաշնակցային կարգավիճակը։ Եթե ​​Հայաստանի իշխանությունները ցանկանում են արտաքին քաղաքականության «դիվերսիֆիկացիայի» շրջանակում վերանայել այդ կարգավիճակը, ապա դա նրանց իրավունքն է։

Բայց այդ դեպքում անհրաժեշտ կլինի հրաժարվել այն արտոնություններից, որոնք Մոսկվան տրամադրում է միայն իր դաշնակիցներին։ Այդպիսի արտոնություններից է նաև գազի գինը»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։