Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 2-ի կեսօրից հետո, 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Oգոստոսի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի 2-4 աստիճանով:
Ինչպես Yerkir.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետում», Երեւանում օգոստոսի 2-ի երեկոյան, 3-ին ժամանակ առ ժամանակ քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-22 մ/վրկ: Oգոստոսի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +30+32:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +19+24,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +19+24,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +25+28,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +19+24,
Լոռիում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +20+24,
Տավուշում՝ գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +22+27,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+26,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +19+24,
Արարատում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +30+32,
Արմավիրում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +30+32,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +19+24,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +30+32,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +28 +32,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +20+24,
Արցախում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +20+24 (հովիտներում՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +28+32):