|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Երևանը փորձում է Մոսկվայի վրա դնել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը։
Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«Փորձերը հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը Մոսկվայի վրա դնելու՝ տեղավորվում են ներկայիս հայկական քաղաքական մտքի մի հետաքրքիր առանձնահատկության մեջ»,-ասել է Կալուգինը՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունները փորձում են ներքաղաքական որոշումների համար պատասխանատվությունը տեղափոխել արտաքին դերակատարների վրա։
Կալուգինի հայտարարությունը հետևել է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Վահագն Ալեքսանյան հայտարարությանը, թե Գյումրիում ռուսական ռազմաբազան Հայաստանի համար, իբր, մեծ ծախս է։