|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ֆրանսիայում դպրոցականների կազմակերպած բողոքի ակցիաները։
«Խոսքն այստեղ դպրոցների մասին չէ․ խոսքն այն մասին է, որ իսլամը ցանկանում է գրավել երբեմնի մեծ երկիրը»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ նշելով, որ Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառը, իր գնահատմամբ, կապված է երկրում միգրացիոն իրավիճակի հետ։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ցույցերի պատճառով կաթվածահար է եղել 180 դպրոցների աշխատանքը, ձերբակալվել է 164 մարդ։
Փարիզում ցուցարարները քանդում են գրասենյակները և խանութների ցուցափեղկերը, ոստիկանությունն արցունքաբեր գազ և խլացնող նռնակներ է կիրառում. Ֆրանսիայում շարունակվում են աշակերտների բողոքի ակցիաները։
Ֆրանսիայի մայրաքաղաքի աշակերտներն ու ուսանողները դուրս են եկել փողոց՝ պահանջելով ավելացնել կրթության ոլորտի ֆինանսավորումը և բարելավել ուսումնական պայմանները։