կարևոր
484 դիտում, 55 րոպե առաջ - 2026-10-06 20:21
Հասարակություն Քաղաքական

Նախաձեռնեք Շաքիի ընտանիքի վիրավոր մորը հերոսի կոչման ներկայացնելու հանրային պահանջը. քաղաքագետի առաջարկը

Քաղաքագետ ցը գրում է.

«Ընդդիմությանը

Եթե ուզում եք, որ հասարակությունը հստակ ու աներկբա տեսնի ձեր և իշխանության տարբերությունը՝ արժեքների, անվտանգության, ազգային արժանապատվության ու պետականության ընկալման հարցերում հիմա ունեք հազարավոր ելույթների փոխարեն մեկ աշխատող և իրական քայլ: Նախաձեռնեք Շաքիի ընտանիքի վիրավոր մորը հերոսի կոչման ներկայացնելու հանրային պահանջը։ Այդ պահանջը դարձրեք քաղաքական օրակարգ՝ ցույց տալով, թե ինչպիսի քաղաքացու եք արժևորում և ինչպիսի պետություն եք առաջարկում կառուցել։

Այս երկրում արժեքավոր ու անարժեք ամեն ինչ քարոզչության նյութ է դարձել, իսկ հերոսության չափանիշը հասցվել է «հարկ վճարողը հերոս է» մակարդակին։ Փաշինյանի ձևակերպմամբ՝ երկրի «թիվ 1 հերոսը» աշխատող և հարկ վճարող քաղաքացին է։Հարկ վճարելը քաղաքացիական կարևոր պարտականություն է, իսկ սեփական կյանքը վտանգելով կյանքը փրկելը՝ բացառիկ խիզախություն։ Այդ տարբերությունը ջնջելով՝ արժեզրկվում է հերոսության գաղափարը։ Շաքիի մայրը սեփական արարքով կոտրել է այդ քարոզչական կաղապարը և հերոսության գաղափարը վերադարձրել իր բնական հուն։ Իր տուն ներխուժած զինված ադրբեջանցուն դիմադրելով՝ նա սեփական կյանքը վտանգել է երեխաներին պաշտպանելու համար։

Ռազմավարական խորություն ունեցող յուրաքանաչյուր պետությունն այսպիսի արարքը կդարձներ հանրային օրինակ՝ պետականությանը ամուր իմաստներ հաղորդելու և հասարակությանը հստակ ուղերձ հղելու համար․ իր տունը, կյանքն ու արժանապատվությունը պաշտպանելու կամք ունեցող քաղաքացին պետության հենարանն է։ Եվ եթե կասկածեք, թե այս արարքի համար հերոսի կոչումը գուցե չափազանց բարձր գնահատական է, հիշեք, թե Փաշինյանն ուր է հասցրել հերոսության չափանիշը՝ երկրի «թիվ 1 հերոս» հռչակելով աշխատող և հարկ վճարող քաղաքացուն։

Ընդդիմությունն այստեղ հնարավորություն ունի իր արժեքային տարբերությունը վերածելու տեսանելի քաղաքական գործողության։ Ձևակերպեք պահանջը, նախաձեռնեք համապատասխան դիմումներն ու հանրային աջակցությունը, հետևողականորեն պահանջեք նաև մոր բուժման ու վերականգնման, երեխաների աջակցության և ընտանիքի անվտանգության երաշխիքներ։ Նրա հերոսության ճանաչումը պետք է ուղեկցվի անվտանգության համակարգի պատասխանատվության պահանջով․ քաղաքացու մարմինը չպետք է լրացնի պետական պաշտպանության բացը։

Այս պահանջը մերժելու դեպքում իշխանությունը ստիպված կլինի հակադրվել մի ամբողջ արժեքային համակարգի և իր մերժումը բացատրել նաև սեփական ընտրողներին՝ նրանց առաջ բացահայտելով հռչակված արժեքների ու իրական որոշումների հակասությունը։

Արժեքահեն պետության մասին ձեր պատկերացումը հասարակությանը ցույց տվեք այսպիսի նախաձեռնություններով։ Շաքիի մայրը հերոսության իմաստը հաստատել է իր արարքով։ Դուք էլ ձեր քաղաքականության իմաստը հաստատեք ձեր գործողությամբ։

Արժեքահեն պետության մասին ձեր պատկերացումը հասարակությանը ցույց տվեք այսպիսի նախաձեռնություններով։ Շաքիի մայրը հերոսության իմաստը հաստատել է իր արարքով։ Դուք էլ ձեր քաղաքականության իմաստը հաստատեք ձեր գործողությամբ»։