|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Սաուդյան Արաբիայի հարավում երկու օդանավակայան է վնասվել Եմենի հութիների հարձակումների հետևանքով, հաղորդում է Al Jazeera-ն։
Հոկտեմբերի 5-ին հութիները հայտնել էին Էր Ռիադի և Աբհայի օդանավակայաններին հասցված հարվածների մասին։ Ավելի ուշ Սաուդյան Արաբիայի քաղավիացիայի գլխավոր վարչությունը հայտնել է Նաջրան և Ջիզան քաղաքների օդանավակայանների վրա հարվածների հետևանքով տուժածների մասին։ Օդանավակայանի ենթակառուցվածքները «նյութական վնաս» են կրել։ Հաղորդվել է նաև Ռաբհայում գտնվող Aramco ընկերության նավթավերամշակման գործարանը խոցելու մասին։
Միևնույն ժամանակ, Սաուդյան Արաբիայի ռազմածովային ուժերը հարվածել էին հութիների օբյեկտներին Կարմիր ծովի ափին գտնվող Հոդեյդա եմենական նահանգում։