կարևոր
1015 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-11-07 17:37
Հասարակություն

Ալեն Սիմոնյանն ու ՔՊ-ական ևս 2 պատգամավոր առաջարկում են տեղափոխել օրհներգի վերջին քառատողը

Ալեն Սիմոնյանն ու ՔՊ-ական ևս 2 պատգամավոր առաջարկում են տեղափոխել օրհներգի վերջին քառատողը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ևս երկու պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանն առաջարկում են «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարել:

Պատգամավորները, մասնավորապես, առաջարկում են տեղափոխել օրհներգի վերջին քառատողը՝

Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի:

Ըստ օրենքի՝ առաջարկվում է վերաշարադրել հետևյալ կերպ․

Մեր Հայրենիք, ազատ, անկախ,

Որ ապրել է դարեդար,

Իր որդիքը արդ կանչում է

Ազատ, անկախ Հայաստան:

Ամենայն տեղ մահը մի է,

Մարդ մի անգամ պիտ մեռնի,

Բայց երանի, որ յուր ազգի

Ազատության կզոհվի:

Ահա եղբայր, քեզ մի դրոշ,

Զոր իմ ձեռքով գործեցի,

Գիշերները ես քուն չեղա,

Արտասուքով լվացի:

Նայիր նրան՝ երեք գույնով

Նվիրական մեկ նշան,

Թող փողփողի թշնամու դեմ,

Թող միշտ պանծա Հայաստան: