Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է.
««Ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում օրվա բռնապետական իշխանությունները մեծ եռանդով շարունակում են մեր կրթական համակարգի կուսակցականացումը։
Հայաստանի Հանրապետության կրթական համակարգն ապակուսակցականացնելու խոստումով 2018 թվականին իշխանությունը զավթած ՔՊ-ականները, այս օրերին էլ զբաղված են դպրոցներում յուրայիններին տեղավորելու գործընթացով։
Այս աղետաբեր գործընթացից անմասն չմնացին նաև Շիրակի թե՛ մարզային և թե՛ համայնքային իշխանությունները։ Թե ինչպիսի արագությամբ ու տքնաջանությամբ մարզի «հեղափոխականները» սկսեցին փրկել կրթական համակարգը և ազատվել ոչ յուրային տնօրեններից՝ կարելի էր ուղղակի «հպարտանալ»։
Մարզում դպրոցի տնօրեն դառնալու համար թեկնածուն պետք է կուրորեն հավատա ու կիսի ՔՊ-ական խմբակի հակապետական հայացքները։
Որոշ ժամանակ առաջ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հարցով դիմեցի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, թե արդյո՞ք իր պաշտոնավարման ժամանակահատվածում քաղաքական ուղղորդումները և կուսակցականացումը դպրոցներից վերացե՞լ են, թե՝ ոչ։ Հարցին ի պատասխան տիկին նախարարը վստահեցրեց, որ իրենք հեռու են նմալ գործելաոճից։
Մի քանի օրինակով փորձեմ հակադարձել տիկին Անդրեասյանին․․․․
1․«Գտաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Խանում Խոջումյան՝ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի ազգական։
2․«Կապսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Նելլի Խոջումյան՝ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի մորաքույր։
3․«Ջաջուռի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Թամարա Սուվարյան՝ Ախուրյան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։
4․ «Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Նարինե Մուշեղյան՝ Ախուրյան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։
5․ «Նոր Ախուրյանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուիզա Կարապետյան՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանի մորաքույր։
6․ «Ղազանչիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Խաչատրյան՝ Աշոցք համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։
7․ «Բավրայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Էլմիրա Կարապետյան՝ Աշոցք համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։
8․ «Աշոցքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Մարգարիտ Դանիելյան՝ Աշոցք համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։
9․ «Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Անի Գևորգյան: Ամուսինը՝Հակոբ Գևորգյանը, Շիրակի մարզպետի օգնական է։
10․ «Անիպեմզայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Արմեն Հովհաննիսյան՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության անդամ։
Շիրակի մարզում թե՛ ԽԾԲ-ի և թե՛ կուսակցական սկզբունքներով դպրոցի տնօրեններ նշանակվածների ցանկը կարելի անվերջ շարունակել։
ՔՊ-ական չինովնիկները ջանք ու եռանդ չեն խնայում ամեն գնով հասնել իրենց նպատակին՝ օր առաջ ազատվել ոչ յուրային տնօրեններից և համակարգը լցնել օրվա իշխանություններին հավատարմության երդում տված կամազուրկ մարդկանցով։
Նման իրավիճակ է տիրում ՀՀ-ի բոլոր մարզերում․․․․»: