կարևոր
835 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-10-29 17:23
Աշխարհ

Հաքան Ֆիդանի «թիկնոցի ու դաշույնի» դիվանագետները պատրաստ են գործել

Հաքան Ֆիդանի «թիկնոցի ու դաշույնի» դիվանագետները պատրաստ են գործել

Մեզ արդեն հայտնի թուրքական Nordic Monitor պարբերականը պնդում է՝ վերջերս Հաքան Ֆիդանի որոշմամբ եւ ղեկավարությամբ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում զինված ստորաբաժանման ստեղծումը լուրջ մտահոգություն է առաջացնում Անկարայի արեւմտյան գործընկերների շրջանում։

Ֆիդանի որոշումը հաջորդել է Թուրքիայի դիվանագիտական ծառայության նախկին վերափոխմանը ընդարձակ հետախուզական ցանցի՝ համապատասխան առաջադրանքներով օտարերկրյա պետություններում՝ ներառյալ ՆԱՏՕ-ի դաշնակիցները2023 թ-ին ղեկավարելով արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ Milli Istihbarat Teşkilatı-ի (MIT) նախկին ղեկավարը սեպտեմբերի 19-ին տված հարցազրույցում ասել է՝ նոր կազմավորումը պատասխանատու կլինի ոչ միայն արտերկրում թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունների ֆիզիկական անվտանգության համար, այլեւ կզբաղվի կիբերանվտանգությամբ եւ հակահետախուզությամբ։ Նշելով, որ ընդունել է նման ստորաբաժանման անհրաժեշտությունը նախկին պաշտոնում աշխատելու ընթացքում, Ֆիդանն ասել է. «Թուրքիայի դիվանագիտոթյունն այժմ, այսպես ասած, վերելք է ապրում, մենք շատ կարեւոր հարցեր ենք լուծում եւ մշտական կապի մեջ ենք մեր առաքելւթյունների հետ»: Դիվանագիտական անվտանգության նորաստեղծ գլխավոր վարչության (Diplomatic Güvenlik Genel Müdürlügü, dggm, ENG. Directorate General of Diplomatic Security) առաջին հայացքից ամբողջ աշխարհում Թուրքիայի շուրջ 260 դեսպանատների, հյուպատոսարնների եւ այլ դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգության ապահովումն է։ Կառավարումն իրականացվում է անմիջապես Անկարայի կենտրոնակայանից, ինչը ենթադրում է, որ դեսպաններն ու գլխավոր հյուպատոսները գործնականում չեն ազդում DGGM-ի կողմից հավաքագրված անձնակազմի գործունեության վրա: Ակնհայտ է՝ յաս ստորաբաժանումն անմիջականորեն ենթարկվելու է Ֆիդանին եւ առաջնորդվելու է նրա հրահանգներով ու հանձնարարություններով։ Մինչ DGGM-ի ստեղծումը թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությամբ զբաղվում էր օժանդակ ծառայությունների գլխավոր վարչությունը (Destek Hizmetleri Genel Müdürlüğü), որն անվտանգութայն ապահովման պարտականությունները վերապահում էր այլ գերատեսչություններին՝ առաջին հերթին ոստիկանությանը։ Նոր թխած վարչությունը նաեւ կոչված է վերահսկելու արտերկիր ուղարկվող եւ արտասահմանից ստացվող դիվանագիտական բեռների եւ սուրհանդակների կառավարումը, ինչպես նաեւ անհրաժեշտ կապով եւ նախապատրաստմամբ՝ բեռների եւ բեռների անվտանգությունն ապահովելու համար։ Այս ամենը կարեւոր նշանակություն ունի Ֆիդանի՝ դիվանագիտական ծառայությունը լայնածավալ հետախուզական ապարատի վերածելու ջանքերի համար, որը հեշտացնում է կանխիկ դրամի եւ այլ նյութատեխնիկական միջոցների տեղափոխումը սահմաններով։Բազմափորձ քաղաքական գործիչը մտադիր է օգտագործել դիվանագիտական սուրհանդակներ, որոնք օգտվում են անձեռնմխելիությունից՝ համաձայն դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 27-րդ հոդվածի, հետախուզական սարքավորումներ եւ հետախուզական տվյալներ տեղաոխելու համար:

DGM-ն պատասխանատու կլինի նաեւ Թուրքիայում օտարերկրյա ներկայացուցչությունների անվտանգության ապահովման համար, այն դերը, որը նախկինում կատարում էր արարողկարգի գլխավոր վարչությունը (Protokol Genel Müdürlügü), որը հանձնարարում էր ոստիկանությանը: Այս անցումը Ֆիդանին հիմք է տալիս ընդլայնել երկրում օտարերկրյա դեսպանատների եւ հյուպատոսությունների դեմ վերահսկողության եւ լրտեսության գործողությունները՝ օգտագործելով վարչության կողմից տրված նոր լիազորությունները: MIT-ի ղեկավարի պաշտոնում Ֆիդանը համակարգված աշխատանք է տարել Թուրքիայում օտարերկրյա դեսպանությունների եւ հյուպատոսությունների նկատմամբ, հատկապես արեւմտյան դիվանագիտկան ներկայացուցչությունների դեմ, որոնք կասկածվում էին ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ կապեր ունենալու մեջ: 2023ի նախագահական ընտրությունների նախօրեին MIT - ը գիտակցաբար հրապարակել է հավաքագրված տեղեկատվության մի մասը՝ Էրդողանի կառավարության քաղաքական նպատակներն առաջ մղելու նպատակով՝ ձգտելով ամրապնդել նրա արտաքին եւ ներքաղաքական դիրքերը։ DGM-ն նաեւ որոշակի լիազորություններ կստանա արտաքին գործերի նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների գլխավոր վարչությունից (Bilgi Teknolojileri Genel Müdürlügü)՝ համապարփակ կիբեր գործողությոններ իրականացնելու համար: Այն պատասխանատու կլինի ինչպես շտաբի, այնպես էլ արտերկրում թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունների տեղեատվական անվտանգության ապահովման համար, ինչը նույնպես կուժեղացնի գերատեսչության դիրքերը եւ լրացուցիչ հնարավորություններ կապահովի «տրոլների բանակի» համար, որը գործում է ի շահ իշխանության։

Նախագահի հրամանագրի ամենաանհանգստացնող դրույթը 6-րդ հոդվածի G բաժինն է, ըստ որի՝ DGM-ն կկատարի «ցանկացած հանձնարարություն», որը գալիս է արտաքին գործերի նախարարից: Ձեւակերպումը չափզանց անորոշ է՝ առանց որեւէ հստակեցման այդ առաջադրանքների բնույթի վերաբերյալ: Այս երկիմաստությունն, ըստ երեւույթին, կանխամտածված է եւ փաստորեն քարտ-բլանշ է տրամադրում Ֆիդանին՝ թույլ տալով նրան հրամայել կատարել ցանկացած առաջադրանք, որը նա հարմար կհամարի իր ծրագրերն առաջ տանելու համար, ենթադրում է ընդդիմադիր պարբերականը: Այստեղ ակնհայտորեն անհանգստություն է առաջանում Էրդողանի ռեժիմի՝ արտերկրում բնակվող հակառակորդների նհարավոր հետապնդման կապակցությամբ։

Մեկ այլ դրույթ նախատեսում է, որ DGM-ը տեղեկատվություն կտրամադրի օտարերկրյա պատվիրակների եւ քաղաքացիների պաշտպանության մասին, եթե արտաքին գործերի նախարարը նման պաշտպանությունն անհրաժեշտ համարի Թուրքիայում գտնվելու ընթացքում: Ֆիդանի հետախուզության ղեկավարման ժամանակներից ի վեր պաշտպանության արձանագրությունների չարաշահումներ են նկատվել։ Այսպես, 2013 թ-ին նա MIT-ի աշխատակիցներին հանձնարարել է պաշտպանել ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող ԻՀՊԿ գեներալ Բեհնամ Շահրիարիին, որը Թուրքիայում հայտնի է որպես Սայեդ Ալի Աքբեր Միր Վաքիլի։ Ֆիդանը, իբր, անձամբ է հանդիպել Շահրիարիի հետ, աջակցել է նրա հանդիպումներին թուրք ներկայացուցիչների հետ եւ նույնիսկ MIT ինքնաթիռ է տրամադրել նրան Թեհրան վերադարձնելու համար։ Շահրիյարին 2011-2014թթ-ին Պահապանների կորպուսի «Ալ Ղուդս» հատուկ ստորաբաժանման գործունեւոթյան հակաահաբեկչական հետաքննության գլխավոր կասկածյալն էր, եւ ոստիկանությունը դատախազների հսկողության ներքո այդ հետաքննության շրջանակներում հետեւել է նրա գործունեությանը՝ մինչեւ կասկածյալների, այդ թվում՝ Էրդողանի մերձավոր շրջապատի անձանց ձերբակալման օրդերներ ստանալը: DGGM-ն նաև իրավասու է ապահովել անվտանգության ուսուցում ոչ միայն արտաքին գործերի նախրարության աշխատակիցներին և արտերկրում ծառայության համար նշանակված պետական պաշտոնյաներին, այլ նաեւ ցանկացած անձի, որը նախարարը համարում է, որ հարմար է նման վերապատրաստման համար: Չկան կոնկրետ որակավորում կամ չափորոշիչներ այս անձանց ընտրելու համար, ինչը դռներ է բացում ոչ պաշտոնական անձանց և նույնիսկ օտարերկրյա քաղաքացիների համար՝ մասնակցելու DGGM վերապատրաստման ծրագրերին: DGM-ն ոչ միայն կներգրավի ոստիկանությանը եւ զինվորականներին նյութեր հավաքագրելու եւ ձեռք բերելու համար (ներառյալ զենք եւ զինամթերք), այլ նաեւ կօգտագործի ցանկացած պետական գործակալություն, որը նպատակահարմար կգտնի նման ռեսուրսներ ձեռք բերելու համար: Ֆիդանը հայտարարել է՝ նոր վարչությունը կօգտագործի իր փորձը MIT-ում, որտեղ նա նաեւ ստեղծել է նմանատիպ զինված ստորաբաժանում, ինչը աննախադեպ քայլ է Թուրքիայի հետախուզական ծառայության պատմության մեջ:

Մինչ Ֆիդանը 2010 թ-ին ստանձնեց MIT-ի ղեկավարումը, ծառայությունը հիմնականում զբաղվում էր հետախուզական տվյալների հավաքագրմամբ, տեղեկատվությամբ, տեղեկատուների ցանցերի եւ ակտիվների վերլուծությամբ եւ զարգացմամբ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: MIT-ը չի մասնակցել զինված գործողություններին կամ հանձնարարություններին, որոնք վիրավորական են համարվում օտարերկրյա տարածքներում: Երբ MIT-ին անհրաժեշտ էին ուժեր զենքի եւ զինամթերքի գաղտնի գործողությունների համար, սովորաբար ներգրավվում էին թուրքական զինված ուժերի, ոստիկանության կամ ժանդրմերիայի հատուկ նշանակության ուժերը: Այնուամենայնիվ, Ֆիդանը փոխեց այս մոտեցումը՝ ընդլայնելով MIT-ի հատուկ գորողությունների բաժինը՝ վարձելով ավելի բարձր աշխատավարձ ունեցող այլ գործակալությունների հատուկ գործողությունների վետերաններ եւ նախկին զինծառայողներին նշանակելով MIT-ի կողմից Թուրքիայի սահմաններից դուրս իրականացվող ռազմական գրծողությունների պատասխանատու: Հետախուզական ծառայության համապատասխան բաժինը ղեկավարում էր նախկին ռազմական սպա Քեմալ Էսկինթանը՝ Թուրքիայում եւ արտերկրում հսկելով զինված ջիհադական խմբավորումները՝ Էրդողանի կառավարության քաղաքական նպատակներն առաջ մղելու համար: Այս բաժինը պատասխանատու էր նաեւ Էրդողանի քննադատների՝ հատկապես Փենսիլվանիայում բնակվող եւ հոկտեմբերի 21-ին մահացած Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման անդամների առեւագման համար:

Էրդողանի աջակցած օրենսդրական փոփոխությունների շնորհիվ Ֆիդանը MIT-ի աշխատակիցներին ապահովել է քրեական հետաքննություններից լիակատար անձեռնմխելիություն։ Այն նաեւ նպաստել է հետախուզական ծառայության համար ծանր սպառազինությունների, այդ թվում՝ հրթիռների եւ հարվածային անօդաչու թռչող սարքերի գնմանը եւ մուտք է գործել պաշտպանական զգալի ֆոնդ, որը նախկինում ղեկավարում էր զինվորականները՝ թանկարժեք պաշտպանական նյութեր ձեռք բերելու համար:

Քաղաքական նպատակներին հասնելու համար MIT-ը իրավունք ստացավ պայմանագրեր կնքել զինված խմբավորումների, այդ թվում՝ ԴԱԻՇ-ի հետ եւ նրանց անդամներին ազատել թուրքական բանտերից։ Ենթադրվում է, որ 2015 և 2016 թվականներին տեղի ունեցած մահացու ահաբեկչական հարձակումներից մի քանիսը կապված են եղել նման պայմանագրերի հետ, քանի որ MIT-ը նպաստել է «խալիֆայության» գործողությանը Թուրքիայի անօրինական Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ: Եվ ահա հիմա, հավանաբար, Ֆիդանը ձգտում է այդ փորձը տեղափոխել արտաքին գործերի նախարարություն՝ իր գերատեսչությունում ստեղծելով նոր զինված ստորաբաժանում։ Նրա հետախուզական ծառայակիցներից շատերը նշանակումներ են ստացել ԱԳՆ-ում բարձր պաշտոններում։

Ընդլայնվել են նաեւ նախարարության հետախուզական ստորաբաժանման լիազորությունները, որը նախկինում հայտնի էր որպես անվտանգության եւ հետազոտությունների գլխավոր վարչություն (Araştırma ve Güvenlik Işleri Genel Müdürlüğü), որը վերանվանվել է հետախուզության եւ անվտանգության գլխավոր վարչություն (Istihbarat ve Güvenlik Işleri Genel Müdürlüğü): Դիվանագիտական ծառայությունների աշխատակիցների շրջանում ավելի շատ մասնագետներ կլինեն դիվերսիոն գործողությունների նախապատրաստման, սաբոտաժի, այլ երկրների տարածք ներթափանցման եւ կեղծ թիրախներ ստեղծելու համար, ինչն անխուսափելիորեն կբարձրացնի թուրք դիվանագետների նկատմամբ ուշադրությունը այլ երկրների կողմից, որոնք մտածում են դիվանագիտական քողի տակ գործող զինված ստորաբաժանման օգտագործման ծրագրերի եւ հնարավոր ձեւաչափերի մասին:

 

Ալեքսանդր Գրիգորեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի