կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-20 20:19
Հասարակություն

Պատերազմի 24-րդ օրը Արծրուն Հովհաննիսյանը առաջին անգամ ակնարկեց նահանջի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Պատերազմի 24-րդ օրը՝ հոկտեմբերի 20-ին, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը առաջին անգամ ակնարկեց նահանջի մասին: Նա հերթական գրառման մեջ փորձում էր համոզել, որ նահանջը հոռետեսական կանխատեսումների պատճառ չպետք է լինի եւ բեկում անպայման լինելու է: 

Արծրուն Հովհաննիսյանի հաջորդ գրառումը հաստատեց՝ հայկական կողմը իսկապես նահանջել է:

Իր պարտքը համարեց գրառում կատարել նաեւ Նիկոլ Փաշինյանի դստր Մարիամը․

«Մենք պատրաստվում ենք հաղթել այս մարտում եւ մենք երբեք չենք մոռանա մարդկանց, որոնք կանգնեցին մեր կողքին եւ որոնք՝ ոչ»։

Պարզ չէ Մարիամ Փաշինյանն ակնարկում էր Հայաստանի կողքին չկանգնողներին, թե՝ հոր թիմի կողքին չկանգնողներին: Չնայած առաջնագծի որոշ մասերում գրանցվել էր նահանջներ, այնուամենայնիվ, Արծրուն Հովհաննիսյանը չդավաճանեց իր սկզբունքին՝ օրվա ավարտին հայտնելով հերթական հուսադրող սուտը: Նա նշեց, որ մարտերի ընթացքում մեր զորքերին հաջողվել է կասեցնել թշնամու գրոհները եւ հետ շպրտել ելման բնագծեր: Օրվա ընթացքում մեր հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են թշնամու մեկ տասնյակից ավելի անօդաչուներ, այդ թվում՝ թուրքական արտադրության եւ «բայրաքթար» տիպի:

Արծրուն Հովհաննիսյանին է միանում նաեւ Շուշան Ստեփանյանը եւ հայտնում, որ ռազմաճակատի հարավային մասում թեժ մարտեր են ընթանում: Հակառակորդը Խուդաֆերինի ջրամբարի ուղղությամբ մեծ կորուստներ կրելով նահանջում է, եւ դիմելով թշնամուն, նշել է՝ «Զգուշացրել էինք՝ դժոխք եք մուտք գործում»:

Միայն նեյեմբերի 9-ին պարզ դարձավ ինչ դժողքի մասին է խոսքը:

Մանրամասները՝ Զառա Սահակյանի տեսանյութում։