Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ակնհայտ է, որ հատկապես վերջին շրջանում հայկական խնդիրների միակ քարոզիչը դարձել է Հայ Դատի հանձնախմբերը։ Ցավոք սրտի մեր պետությունը, հատկապես Արցախի հարցում, Բաքվում պահվող հայ ռազմագերիների և ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի մասով քայլերի չի ձեռնարկում։ Եվ ըստ էության ադրբեջանական և թուրքական քարոզչամեքենան տեսնում է, որ միակ բարձրաձայնողը Հայ Դատի հանձնախմբերն են», - նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյան։
2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել են ակցիաներ՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով։
Նախաձեռնության շրջանակում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտից ևս մեկնարկել էր ակցիա, որը շարունակվեց ԱԳՆ-ի, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատների առջև։
Մանրամասն տեսանյութում։