կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-20 15:34
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաշնակցությունը ունի հայ քաղաքական միտքը արձանագրելու ավանդույթ․ Խաչատուր Ստեփանյան

Դաշնակցությունը ոչ թե սովորական քաղաքական կազմակերպություն է, այլև ունի հայ քաղաքական միտքը արձանագրելու ավանդույթ, որն ավելի է հարստացնում մեր հայրենական պատմագրությունը՝ ըստ Yerkir.am-ի ասաց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը «Նյութեր Հ․Յ․ Դաշնակցության պատմության համար․ 13-րդ հատոր», «Նիկոլ Դուման․ նամականի» և «Քրիստափոր Միքայելեանի անտիպ նամակները» գրքերի շնորհանդեսի ժամանակ։

Նա նշեց, որ այս արժեքավոր վավերագրերի հրատարկման համար մենք երախտապարտ ենք Երվանդ Փամբուկյանին, ով կյանքի մի մասը նվիրել է ՀՅԴ պատմության վավերագրմանը։

«Քրիստափոր Միքայելյանը և Նիկոլ Դումանը ոչ միայն գործի մարդիկ էին, այլև մտքեր էին արտահայտում, որոնք թղթին է հանձնվել նամակների տեսքով, որը հանդիսատեսի դատին հանձնելը յուրատեսակ շնորհակալություն է այդ գործիչներին»,-ասաց Խաչատուր Ստեփանյանը։

Պատմաբանը հիշեց ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի խոսքը, որ եթե ՀՅԴ Վանի ԿԿ-ն Ռուբեն Տեր-Մինասյանին չգործուղեր Տարոն, ապա հայ պատմագրությունը մեծապես տուժելու էր։

«Մյուս կուսակցությունները, հատկապես Հնչակյանը, որը նույնպես ազատագրական շարժման մեջ մեծ ներդրում է ունեցել, այս ավանդույթը չունեցավ»,-ասաց նա։

Խաչատուր Ստեփանյանը շնորհակալություն հայտնեց «Նյութեր ՀՅ Դաշնակցության պատմության» 13-րդ հատորի մեկենաս Կարպիս Մխչյանին, «Նիկոլ Դուման. նամականի» հատորի հրատարակության մեկենաս Նազարեթ Բարսումյանին և «Քրիստափոր Միքայելյան. անտիպ նամակներ» հատորի մեկենաս Մարտիկ Պողոսյանին: 

 

Մանրամասն՝ տեսանյութում․