|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Բաքվում շարունակվում է ապօրինի պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը։
Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով հաջորդ դատական ֆարսը նշանակված է փետրվարի 18-ին:
Նրանց մեղադրում են «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:
Հիշեցնենք, որ այս կեղծ դատավարությունն ընթանում է ընդդեմ Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի: