Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բրյուսել կատարած այցն ավարտում ենք ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի ընկերակցությամբ՝ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության՝ տարածաշրջանի հարցերով ղեկավարի տեղակալ Ջուլիեն Բոուրտեմբուրգի, աշխատանքայի խմբի ղեկավար Յոնաս Փոլի, Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջին փոխնախագահ Հանա Ժալուլ Մուրոյի, Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի փոխնախագահ Յանիս Մանյատիսի և նույն քաղաքական խմբի Բյուրոյի անդամ Էրո Հայնալուոմայի հետ հանդիպումներով։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Հանդիպումների ընթացքում մտքեր ենք փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական կիրարկման, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման, Հայաստանի ներքաղաքական գործընթացների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Հատուկ ուշադրություն ենք հրավիրել Ադրբեջանի կողմից շարունակական ագրեսիայի, Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անհապաղ ազատ արձակման խնդրի, Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի շարունական անընդունելի պահանջների վրա՝ ԵՄ գործադիր և օրենսդիր իշխանությունից ակնկալելով հասցեական զսպող հայտարարություններ և գործնական քայլեր։
Հանդիպումների ընթացքում քննարկել ենք Հայ Յեղափոխական Դաշնակցության և Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր»: