|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իսրայելի և լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժման միջև հակամարտության սրման հետևանքով տեղահանվածների թիվը հասել է 1 միլիոնի։ Այդ մասին հայտնում է The New York Times (NYT)՝ վկայակոչելով ՄԱԿ-ի տվյալները։
Այս տեղեկությունների համաձայն՝ ավելի քան 900 հազար լիբանանցիներ ստիպված են եղել լքել իրենց տները, որոնցից մոտ 600 հազարը մնացել է երկրի ներսում, իսկ 300 հազարը մեկնել է արտերկիր։
Պարբերականը հիշեցնում է, որ Լիբանանի ընդհանուր բնակչությունը կազմում է մոտ 5,4 միլիոն մարդ։ Բացի այդ, ինչպես գրում է NYT-ը, Լիբանանի հանրակրթական դպրոցների մոտավորապես կեսը համալրվել է ժամանակավոր կացարաններով։
Հրատարակությունը նշում է, որ տեղահանվածների համար ինքնաբուխ ճամբարներ են ստեղծվել նաև «լողափերում, զբոսայգիներում, անավարտ շենքերում և առնվազն մեկ գիշերային ակումբում»։