|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության ոլորտում տապալված է համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը. ծրագիր, որի պատասխանատուներից էր փոխնախարար Լենա Նանուշյանը։ Այն համապարփակ եւ ընդգրկուն չէ, ինչի մասին խոսել է նաեւ վարչապետը:
Մինչ նախարար Անահիտ Ավանեսյանը փորձում է հանրությանը բացատրել, թե երբ եւ ինչպես է գործարկվելու համակարգը, նրա տեղակալը, ըստ մամուլի հրապարակումների, զբաղված է ոչ թե աշխատանքով, այլ սոցիալական ցանցերում անլուրջ տեսանյութեր ու «սրտիկներ» հրապարակելով։
Ավելին՝ մամուլը գրում է, որ Նանուշյանը ոչ միայն արդյունավետ չի աշխատում, այլեւ ընտանեկան արտոնություններից է օգտվում. փոխնախարարի որդին, ի տարբերություն նախարար Ավանեսյանի որդու, բանակ չի զորակոչվել։
Այս ֆոնին առողջապահության համակարգի աշխատակիցները խոսում են անարդյունավետ կառավարման, պատասխանատվության բացակայության եւ հասարակության շրջանում վստահության նվազման մասին։
Արդյունքում, խոստացված «առողջապահական բարեփոխումը» դարձել է հերթական ձախողված ծրագիր, իսկ համակարգը՝ անլուրջ վարքագծի եւ անհավասարության խորհրդանիշ»։