|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Նարեկ Սամսոնյանի հետ կապված երեկվա դատական գործը, ըստ էության, հուշում էր, թե այսօր մենք ինչ վճիռ ենք ունենալու Վազգեն Սաղաթելյանի մասով»,-այս մասին դատարանի բակում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Պետք է արձանագրել, որ սա առաջին հերթին ազատ խոսքի և ընդդիմության նկատմամբ իշխանության վերաբերմունքի դրսևորում է, Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի միջոցով, ըստ էության, հանրությանն ուղված ազդանշան է արվում՝ ակտիվ քաղաքացիներին վախի մթնոլորտում պահելու առումով։ Բայց սա չպետք է կաշկանդի մեր քաղաքացիներին, որովհետև այն, ինչն արտահայտվում է երկրի ներսում, ուղիղ համեմատական է նաև արտաքին ֆրոնտւմ տեղի ունեցող իրադարձություններին»,-ասաց Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով․ «Երբ իշխանությունը երկրի համար ցավալի որոշումներ է կայացնում, զուգահեռ ներսում ռեպրեսիան է ակտիվացնում»։