կարևոր
388 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-13 11:13
Հասարակություն

Ձեր հետագիծը դրժած ու սուտ խոստումների շարան է, ամենօրյա մղձավանջ ու քաոս․ Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ին

 «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը՝ ԱԺ-ում։ 

«Սիրելի հայրենակիցներ,

Արցախի կորստից հետո էլ մեր հավաքական ամոթի տարեգրության մեջ նոր էջեր են ավելանում:

Պատերազմական հանցագործ Բաքուն շարունակում է դատել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, մարդկանց,ովքեր Արցախի և Հայաստանի հավաքական անվտանգության համար սեփական կյանքն են զոհաբերել:

ՀՀ Արտգործնախարարը հայտարարում է, թե բոլոր միջազգային հարթակներն օգտագործվում են գերիների և այլ պահված անձանց  վերադարձի ուղղությամբ: Իրականում ունենք զրո արդյունք։

Իսկ ԵԱՀԿ և Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովներում ՔՊ-ական պատգամավորները մերժում են միանալ Բաքու միջազգային մոնիտորինգային խումբ ուղարկելու,հայ գերիներին և այլ անձանցանհապաղ ազատ արձակում պահանջողի և մյուս ընդդիմադիր պատգամավորների բանաձևերին: Քաղաքական մեծամասնության օրակարգն այլ է…

ՀՀ Արտգործնախարարի խոսույթն էլ այնքան ականջահաճո է, որ թուրք լրագրողին թվում է, թե թուրք պաշտոնյայի է լսում: Բաքուն շարունակում է մեր հայրենակիցների հաշվեհարդարը, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջները՝կորզելով նոր զիջումներ ու պայթեցնելով խաղաղության կեղծ դիսկուրսը: Իսկ ՀՀ վարչախումբը՝Փաշինյանի գլխավորությամբ, փորձում է այլ օրակարգերով շեղել խաղաղության օրակարգի սնանկությունը։ Աներկբա է, խաղաղության հասնում են ոչ թե թշնամու օրակարգը սպասարկելով, այլ՝ նախևառաջ ներքին խաղաղությամբ։ Բայց դուք, պրն․ Փաշինյան, գնալով այրում եք բոլոր կամուրջներն ու հատում կարմիր գծերը։

Այո, մեր հասարակությունը պիտի փոխվի, պիտի շնչի, պիտի հավատա վաղվա օրվան։ Բայց այդ փոխողը դուք չեք, ձեզ անկարելի է հավատալ, որովհետև ձեր հետագիծըդրժած խոստումների շարան է:

Դուք չեք կարող չտեսնել Հայաստանի շուրջ սեղմվող փակօղակը։ Եվ փորձում եք ձեր պարտությունը, անճարակությունն ու կորուստները, որպես անխուսափելիություն, փաթաթել հայ ժողովրդի վզին։

Կարող եք, ինչպես 37-ին՝ անաստվածների միություն ստեղծել, ձեր հետևորդների մտահորիզոնից հեռացնել Արարատը, օրացույցից ջնջել Ապրիլ 24-ը, սեփական եկեղեցի հիմնել, ուրանալ Արցախը, մեր ինքնությունն աղճատող գեղագիտություն պարտադրել, ձեր հեղափոխությունը փառաբանող հիմնադրամին կես միլիոն դոլար հատկացնել, այլախոհների բերանը փակել, ինչպես և անում եք, բայց սրանից Հայաստանը ո՛չ ուժեղանում է, ոչ էլ՝ անվտանգ դառնում։ 

Ամենօրյա մղձավանջ և քաոս․ սա է Հայաստանի իրական պատկերը: Մերժումի գաղափարով ո՛չ կենսունակ երկիր է կառուցվում, ոչ էլ՝ հանրային համերաշխություն։ Բայց արդյո՞ք իրապես ուզու՞մ եք և ունակ եք կենսունակ երկիր կառուցել: Մի քանի ցուցանիշ…

«Գիտությունը պետք է լինի ՀՀ կայուն զարգացման անկյունաքարային ոլորտներից մեկը»․ ամրագրված է կառավարության ծրագրում: Արդյո՞ք սա մաքուր պոպուլիզմ չէ, երբ գիտությանը հատկացվում է ՀՆԱ-ի ընդամենը 0,35 տոկոսը, իսկ բարձրագույն կրթությանը՝ 0,13%-ը։ Սա տարածաշրջանի ամենացածր ցուցանիշն է: Վերջին 7 տարիներին 25%-ով նվազել է ուսանողների թիվը, 28%-ով՝ պրոֆեսորադասախոսներինը։

Հայաստանն աշխարհում ամենավերջին տեղում է գիտնականների թվով։ Ակադեմիայի 100-ավոր առաջարկներ մնացին թղթի վրա և ահռելի ավանդ ունեցող ԳԱԱ-ն լուծարվեց՝ դառնալով փորձագիտական հիմնադրամ։ Այն պարագայում, երբ դեռ գոյություն չունի Գիտության զարգացման   ռազմավարական ծրագիր:Քանդել, հետո մտածել․ սա է ձեր գործելաոճը։

2022-ին, Աշտարակում ազդարարեցիք Ակադեմիական քաղաք կառուցելու կեղծ մեկնարկը, երբ դեռ հաշվարկված ծրագիր իսկ գոյություն չուներ: Միջազգային մի շարք կազմակերպությունների հետ ընդամենը 2024-ին է Հայաստանը կրթական և քաղաքաշինական ծրագրերի խորհրդատվության պայմանագրեր կնքել, որոնից  միայն UCL-իծառայությունների արժեքը 6 մլն 610,400.0  ֆունտ ստեռլինգ է: Եթե ծրագրերի մշակումն ընթացքի մեջ է, չկա գիտության զարգացման հաստատված ռազմավարություն, ինչպե՞ս էիք  երեք տարի առաջ՝ իբրև վերջնագիր խոսում բուհերի և գիտության միավորման մասին։

Դուք իշխանության եկաք՝ բուհերը չքաղաքականացնելու ականջահաճո հայտարարությամբ։ Այսօր բոլոր պետական բուհերի կառավարման խորհուրդներում ՔՊ քաղաքական վերնախավն է․ ակնհայտ է՝ այսպես կառավարելի և հնազանդ  ընտրազանգված եք գոյացնում։  Բրյուսովի զավթման օպերացիայից շատ եմ խոսել․ հիշեցնեմ՝ 2022-ին,օրենքի խախտումով ընտրված թեկնածուն չհաստատվեց։

Ընտրությունը կասկածի տակ դնելու ակնհայտ դիտավորությամբ, հանրայինի ռեպորտաժի հիմքով, ՍիսակԳաբրիելյանի հաղորդման վրաքրեական գործ հարուցվեց ռեկտորի խորհրդականի նկատմամբ։ Պաշտոնին անհամապատասխանության հիմքով աշխատանքից ազատվեց պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը։ Ոստիկանական գրոհով և օրենքի խախտումով ռեկտոր կարգվեց Գյուրջինյանը, որի օրոք բուհից հեռացան կամ հեռացվեցին մի քանի տասնյակ որակյալ մասնագետներ։

Ինչ ունենք ՝ Թամրազյանըվերջերս արդարացվել է դատարանի վճիռով,  քրգործերը կարճվել են, պրոռեկտորի աշխատանքից ազատելու դիմումը դատարանը ճանաչել է անվավեր, իսկ վերջիններիս շուրջ 10 միլիոնի հատուցում է տրվել։ Արձանագրվեց զոռբայություն, բուհի հեղինակության անկում, ուսանողի ոտնահարված շահ և պատասխանատվության ենթարկված ոչ մի պաշտոնյա:

Բուհերում 37 թվի մթնոլորտ է․քաղաքական հայացքների համար  տասնյակ դասախոսների են ազատում ու հետապնդում։ Օրերս ֆինանսական խոշոր սկանդալի կենտրոնում հայտնվեցին Մանկավարժականի ռեկտորն ու պրոռեկտորը։ Նրանք մեղադրվում են կազմակերպված հանցագործության, խարդախության և կաշառք ստանալու համար: Բուհի 50 միլիոն դրամականմիջոցներից կողմնակի եկամուտ ստանալու որոշման տակ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ստորագրությունն է։

Հարգելով անմեղության կանխավարկածը, այնուամենայնիվ  մի բան ակնհայտ է՝ նախարարը ձախողել է բուհի ֆինանսական գործընթացների վերահսկողությունը, ինչն իր անմիջական պարտականությունն է։

«Բարեփոխումների» մեկ այլ ոլորտ՝ հանրակրթությունը, որտեղ պատկերը բոլորովին էլ  շահեկան չէ։ Վերջին 4 տարիներին կամավոր ատեստացիա է անցել հանրապետության ուսուցչական կազմի 20%-ը միայն։ Տարակարգ ունի ընդամենը 1426 ուսուցիչ:  300 000 դրամ և ավելի աշխատավարձ է ստանում Հայաստանի  ուսուցչական կազմի 7.5 %-ը միայն։ Տարածաշրջանում սրանք ամենացածր ցուցանիշներն են։

Հանրապետության 300-ից ավելի դպրոցներում թափուր էտնօրենի հաստիքը։ Բնականաբար, ժամանակավոր պաշտոնակատարներից արդյունավետ և պատասխանատու կառավարում ակնկալելը միամտություն է: 

Մեկ այլ պոպուլիստական ծրագիր՝  խոստացել էիք մինչև 26 թվականը կառուցել, հիմնանորոգել և վերանորոգել առնվազն 300 դպրոց: Այս պահի դրությամբ խոստացված 300 դպրոցներից շինաշխատանքներն ավարտվել են ընդամենը 59-ում: 10 ամիսների կտրվածքով հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում ծրագրի կատարողականը 48% է, գույքով և տեխնիկայով ապահովումը՝ 33,6%, մարզադահլիճների կառուցում՝ 12%:

Հանրային գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացում՝ 14 %։ Թանգարանների և պատկերասրահների հիմնանորոգում՝ 26%։  Հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում, պահպանում,ամրակայում՝ 38%։  Վերջին  չորս տարիներին ԿԳՄՍ ոլորտի կապիտալ ծախսերի միջին կատարողականը չի գերազանցում 40%-ը։

Կատարողականի կողքին լրջագույն խնդիր է կատարման որակը, ոչ պատշաճ վերահսկողությունը, հանցավոր ոչ պրոֆեսիոնալիզմը։ 750 միլիոն գնահատված վերանորոգման պայմաններում Ցեղասպանության հուշահամալիրի վերանորոգման խայտառակ ընթացքը կասեցվեց հանրային և մասնագիտական ճնշման արդյունքում։

740 միլիոն գնահատված Թումանյանի Թանգարանի աշխատանքներըսառեցվածեն։ Սխալ պլանավորման արդյունքում՝ մասնաշենքը վերածվել է անկտուր փլատակի։

Մի բացահայտում․ Պարզվում է, որ որոշ մշակութային ՊՈԱԿ-ների տնօրեններ  արտաբյուջետային միջոցների հաշվին եռամսյակի կտրվածքով մինչև 5, 3 կամ 2 միլիոնի հասնող պարգևավճարներեն ստանում, այն դեպքում, երբ տվյալ կոլեկտիվների գիտական, տեխնիկական կամ վարչական աշխատողներ, որոնք  գեներացնում են այդ միջոցները, վարձատրվում են   միջինում 83 000-ի շրջանակներում։

Սա  տրամաբանություն և բացատրություն է պահանջում։

Եվ վերջում, պրն Փաշինյան և մեծամասնություն, դուք Եկեղեցու և պետականության դեմ անհավասար և հակասահմանադրական պայքարի եք ելել։

Հիշեք՝ պառակտումի մեղքը չի մաքրվում նույնիսկ նահատակության արյամբ»։