|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Անդրադառնալով «Անտիֆեյք»-ի խմբագրությունում իրականացվող գործողություններին՝ փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է.
«Այսօր ոչ միայն Նարեկին ու Վազգենին ձերբակալել են, այլ նաև փաստացի փակում են սուպերպոպուլյար դարձած ընդդիմադիր լրատվական հարթակ AntiFake.am-ը` առգրավելով ամբողջ տեխնիկան, որը տղաները ձեռք են բերել այս տարիների ընթացքում իրենց համակիրների հանգանակություններով:
Բոլոր հարցումները «գուժում» են Հայաստանին ու հայ ժողովրդին արված ձեր առաջարկների նկատմամաբ ժողովրդի հավատի ու վստահության բացակայության մասին:
Այս ֆոնին դուք ձեր ընդդիմախոսներին բովանդակային ոչինչ չունեք այլևս հակադրելու, դրա համար էլ մարդկանց հետապնդում եք խոսքի ու կարծիքի համար»: