|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Լիբանանահայ երիտասարդ Ճագ Սեփիլյանը ընկերուհուն՝ Սարին Այնեճյանին ամուսնության առաջարկ է արել Բեյրութ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում:
Երիտասարդը նախ ուղևորների ուշադրությունն է հրավիրել, ապա բարձրաձայն պատմել երկու տարի առաջ իր կյանքում պատահածի մասին: «Երկու տարի առաջ հայրս մահացավ Հայաստանում: Բեյրութ վերադարձի ժամանակ ծանոթացա մեկի հետ, ով փոխեց կյանքս: Սարինի հետ ծանոթանալուց հետո իմ կյանքն ամբողջությամբ փոխվեց՝ գործս զարգացավ, ֆինանսականս կայունացավ… Ասես՝ Աստված ինձ հրեշտակ ուղարկեց: Այդ իսկ պատճառով երկու տարի անց` դարձյալ նույն ամսին, մենք գնում ենք Հայաստան՝ նշելու մեր ծանոթության երկամյակը»,- ասել է նա ու, ծնկաչոք, ամուսնության առաջարկություն արել ընկերուհուն:
Մանրամասները՝ տեսանյութում: